Կառավարության որոշմամբ մայիսի 14-ից ուժի մեջ է մտել վարորդական իրավունք ստանալու ավելի պարզեցված ընթացակարգ. Նախկինում վարորդական վկայական ստանալու համար դիմող թեկնածուն պետք է պարտադիր ուսումնական գործընթաց անցներ, վկայական ունենար, նաև պոլիկլիկիկայից, ըստ գրանցման վայրի բժշկական տեղեկանք ներկայացներ, այսպես կոչվածէ պսիխո: Այժմ, պարզեցված օրենքի համաձայն` b և c կարգերի համար ուսումնական հաստատությունուն դասընթաց անցնելը պարտադիր չէ, այլ պետք ` միայն d և e կատերգորիաների համար: մնացած դեպքերում քաղաքացին պարզապես դիմում է ներկայացնում, կատարում պետականորեն պարտադիր վճարումները քննության համար /10.000, 12.000 և 3.000 դրամ/, և յուրաքանչյուր աշխատանքային օր կարող է տեսական քննություն հանձնել` 15 րոպե տևողությամբ և բաղկացած 10 հարցից: Իրավունք կա միայն մեկ անգամ սխալվել, այլապես քննությունը տապալված է համարվում: օրենքի փոփոխությունները ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Չիբուխչյանը: Նա տեղեկացրեց նաև, որ գրավոր պահանջագիր է ներկայացվում միայն այն դեպքերում, երբ վարորդական վկայական ստանալու համար դիմող քաղաքացին ակնհայտ թեություններ ունի մարմնի վրա, կամ առկա են շարժումները սահմանափակող խախտումներ ու արատներ: Հոգեկան շեղուների հայտնաբերման ուղղությամբ` կառավարությունը հանձնարարել է Առողջապահության նախարարության հետ համատեղ ստուգումներ կատարել, հոգեբուժարաններից տրամադրվում են հաշվառվածների տվյալները: Այս փոփոխությունները կատաարվել են վարրոդական իրավունք ստանալու ճանապարհին ավելորդ խոչնդոտներից ու բարդություններից առավելագույնս խուսափելու նպատակով:
Աննա Պեչենևսկայա
Աննա Պեչենևսկայա
No comments:
Post a Comment