Tuesday, May 3, 2011

Ոչ ոք չի մոռացվում ... “Խոնարհ հերոսներ”


  Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում, «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության նախաձեռնությամբ և Գուգարաց թեմի աջակցությամբ կազմակերպված մեծարման հուշ-երեկոն կրում էր «Խոնարհ հերոսներ» խորագիրը, նվիրված էր Արցախյան մարտերին ու ազատամարտիկ հերոսներին: Ցերեկույթի սկզբում և վերջում հնչեցին ՀՀ ազգային և « Երիտասարդ երկրապահների» օրհներգերը: Իր օրհնության խոսքում Գուգարաց թեմի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանը նշեց, որ վերապրելու օր է յուրաքանչյուր հայորդու համար: «Պարտք ունենք այն քաջերի առաջ, որ իրենց արյունը կաթիլ առ կաթիլ բաժանեցին մեր խաղաղության համար: Ով չի հիշում, ուրեմն նա մեծ պարտք ունի»:
Ցուցադրվեց արցախյան մարտերում զոհված երեք հերոսների` Գուրգեն Շահնազարյանի, Իգոր Ավանեսովի և Գագիկ Ստեփանյանի կյանքի ու հերոսական ուղու մասին պատմող վավերագրական տեսաշար:
Խոսք ասաց նաև Երկրապահ կամավորական միության Վանաձորի տարածքային կոմիտեի ղեկավար, ազատամարտիկ Ռազմիկ Մադարյանը:
Վերջում շնորհակալգրեր հանձնվեցին կազմակերպության ակտիվիստներին, ովքեր մշտապես աջակցում են տարբեր նախաձեռնությունների իրականացմանը:
  
                                     Լուսանկարը հեղինակի ՝Լիլիթ Յոլչյան


No comments:

Post a Comment