,, Հրաժեշտ ոսկեղենիկ աշուն,, խորագիրն էր կրում կրտսեր խմբի դաստիարակ Մարինե Նալբանդյանի կազմակերպած միջոցառումը: Վանաձորի թիվ 24 մանկապարտեզի կրտսեր խմբի բալիկները գեղեցիկ հանդերձանքով հանդես եկան մանկապարտեզի մանկավարժական կազմին : Նրանք երգեցին աշնանը նվիրված երգեր երաժշտական դաստիարակ Ռոզա Ամիրբեկյանի նվագակցությամբ :
Դահլիճում թևածում էր աշնանային շունչը և բերք ու բարիքը:
Ընկեր Մարինեն փոքրիկ տերևների խաղ կազմակերպեց և նրանք տարբեր ափսեներում հավաքեցին գունավոր տերևներ: Ամենաշատ տերևներ հավաքած թիմը արժանացավ խրախուսանքի ընկեր Մարինեի կողմից:
Կրտսեր խմբի սաները ներկայացրեցին այն ամենը ինչ գիտեին աշնան մասին և վերջում գեղեցիկ շուրջպար բռնելով եզրափակեցին տոնական օրը:
No comments:
Post a Comment