Նոյեմբերի 20 -ին Վանաձորի Ֆր Նանսենի անվան մանկապարտեզի ավագ ,, Բ,, խմբի դաստիարակ Թեհմինե Աշրաֆյանը անցկացրեց բաց պարապմունք նվիրված այբուբենի առաջատար Ա տառին :
Թեհմինե Աշրաֆյանը առաջին դաստիրակն է , ով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի հուլիսի 7-ի N 794-Ա հրամանով շնորհվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի առաջին աստիճանի տարակարգ՝ 5 տարի ժամկետով:
Եվ կրկին անգամ նա ցուցադրեց մանկավարժի բարձր վարպետությունը:
Խմբասենյակի ամբողջ ձևավորումը դասիրակի մտահաղացումն էր. ամեն անկյուն մտածված էր :
Շատ ակտիվ և բարձր գիտելիքով երեխաները պատասխանեցին իրենց դաստիարկի կողմից հնչեցված հարցադրումններին: Նրանք ունեին գիտելիքի հսկայական ամրոց, որի դռները բացվելու էին երեխաների ճիշտ պատասխաներից հետո, ապա իրենց հյուր կգար Ա տառը:
Շատ արագ կողմորոշվելով երեխաները վանկատեցին բառեր, կազմեցին նախադասություններ, ստեղծեցին փոքրիկ պատմություն ներկայացված նկարների շուրջ: Նրանց սահուն խոսքից պարզ երևում էր դաստիարակի աշխատանքը :
Բանավոր խոսքից հետո սաները գործնական աշխատանքի կատարելու համար բաժանվեցին թիմերի և յուրաքանչյուր սեղան իրենց տրամադրված դիտակտիկ նյութերով ստեղծեց Ա տառը:
Նրանց ընկեր Թեհմինեն պարգևատրեց համեղ Ա տառով բուլկիներով, որը պատրաստել էին մանկապարտեզի հմուտ խոհարարները, այնուհետև համտեսեցին Ա տառով տորթը , որ պատրաստել էին խմբի ծնողները:
Տնօրեն Աննա Դարբինյանը ինչպես միշտ հիացած էր դաստիարակ Թեհմինե Աշրաֆյանի աշխատանքով և նրա այս մոտեցումով ,որ կրթում է վաղվա սերունդին:
Ա տառին նվիրված պարապմունքի վերջում երեխաները փուչիկներ բարձրացրեցին կապույտ երկինք՝ Ամենակարող բարձրյալից խնդրելով խաղաղություն:
No comments:
Post a Comment