Friday, September 27, 2024

Վանաձորի Մ.Խորենացու անվան թիվ 17  ավագ դպրոցի տնօրեն Անուշ Հարությունյանը սոցցանցերից տեղեկանալով «ՖԼԵՔՍ Ապագա Առաջնորդների Փոխանակման Ծրագրի»  մասին 2023-2024 թթ շրջանավարտ  Միլենա Մանուկյանի տեղեկատվական հանդիպումները  մարզի տարբեր դպրոցներում՝  վերջինիս հրավիրեց  իրենց  դպրոց: 
Տնօրեն Անուշ Հարությունյանը  հանդիպումը կազմակերպեց  դպրոցի Էնֆենջյանի անվան Լիգաֆոնային դասասենյակում :
Օգոստոսի 9 -ից  մինչ օրս Միլենա Մանուկյանը տարբեր ՀԿ-ներում ,  մարզի դպրոցներում  ունենում  է տեղեկատվական հանդիպումներ 9-12 -րդ դասարանի աշակերտների հետ, սակայն այս անգամ հանդիպումը բացառիկ էր քանի որ տնօրենի առաջարկով այն անցկացվեց անգլեերն լեզվով :
 Հանդիպման սկզբին տիկին Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Միլենա Մանուկյանին համաձայնելու և իր ժամանակը տրամադրելու թիվ 17 դպրոցի աշակերտների համար և հպարտացավ, որ այսօր ունենք նման սերունդ , որ պատրաստ է իր փորձով և գիտելիքով կիսվել սերնդակիցների հետ:
Շատ ջերմ ընդունելությանը հաջորդեց նաև ջերմ զրույց, որի ժամանակ հետաքրքրված աշակերտներն իրենց հուզող հարցերը ուղղեցին  Միլենային, ով սիով կիսվեց  իր ԱՄՆ-ում 10 ամիսներ բնակվելու , սովորելու և հյուրընկալ ընտանիքներում բնակվելու մասին :
   Հանդիպման վերջում Միլենա Մանուկյանը առիթը կրկին բաց չթողեց  իր շնորհակալությունը հայտնելու  «ՖԼԵՔՍ Ապագա Առաջնորդների Փոխանակման Ծրագրի»-ին , իր հյուրընկալ ընտանիքին և այն դպրոցի  ողջ անձնակազմին, որտեղ սովորել է ԱՄՆ -ում ապրած ամիսների ընթացքում:
















25.09.2024

 

No comments:

Post a Comment