Friday, September 13, 2024

 «ՖԼԵՔՍ Ապագա Առաջնորդների Փոխանակման Ծրագրի»  2023-2024 թթ շրջանավարտ  Միլենա Մանուկյանը՝ աջակցությամբ Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանի, մարզի դպրոցներում 9-12 -րդ դասարանի աշակերտների հետ անցկացրեց տեղեկատվական հանդիպում : Հանդիպման ժամանակ աշակերտները տեղեկացան ՖԼԵՔՍ ծրագր մասին, ԱՄՆ-ում 10 ամիսներ բնակվելու ,սովորելու և հյուրընկալ ընտանիքներում բնակվելու մասին:



Հանդիպումները դպրոցի տնօրենները կազմակերպեցին բարձր մակարդակով: Տեղեկատվական զրույցից հետո աշակերտները տվեցին իրենց հետաքրքրող հարցեր:

Կրթական հաստատությունների հանդիպումների մեկնարը տրվեց սեպտեմբերի 11 -ին ԼՄ Սպիտակի Շառլ Ազնավուրի անվան թիվ 3 հիմնական դպրոցից: Փոխտնօրեն Շահեն Հարությունյանը սիրով ընդունեց և ուղեկցեց 9-րդ դասարան:


















Սեպտեմբերի 11 -ին ԼՄ Սպիտակ քաղաքի Դ. Տեր- Սիմոնյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի Տնօրեն ՝ Լուսինե Մաթոսյանի անմիջական հանձնարարությամբ 9 ,, Ա,, և 9,, Բ,, դասարանի աշակերտների հետ հանդիպումը տեղի ունեցավ դպրոցի Սմարթ դասասենյակում :













Ծրագրով հետաքրքրված մի շարք աշակերտներ վերջում շատ հարցեր տվեցին Միլենա Մանուկյանին և խնդրեցին իրենց օգնել դառնալ ՖԼԵՔՍ ծրագրի մասնակից:











Սեպտեմբերի 13 -ին Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Հարությունյանը համակարգչային դասասենյակում կազմակերպեց հանդիպում 10-12 -րդ դասարանի այն աշակերտների հետ, ովքեր հետաքրքրված էին ՖԼԵՔՍ ծրագրով: Հանդիպումը իրականացրեցին ՖԼԵՔՍ ծրասգրի 2023-2024թթ. շրջանավարտներ Ժորա Համբարյանը և Միլենա Մանուկյանը:



















Վանաձորի Հ. Թումանայնի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Հեղինե Կոստանյանը սիով ընդունեց 2023-2024 թթ Ֆլեքս ծրագրի շրջանավարտ Միլենա Մանուկյանին : Մանկավարժական կազմը հանդիպումը կազմակերպեց 9 ,, Ա,, և 9 ,, Բ,, դասարանի  աշակերտներին հետ ովքեր ծրագրի մասին տարբեր աղբյուրներից տեղեկացված էին և ցանկություն հայտնեցին լինել ավելի իրազեկված և իրենց հուզող հարցերը ուղղել շրջանավարտ Միլենա Մանուկյանին : 










13.09.2024
Սեպտեմբերի 17 -ին Վանաձորի Ա.Ս.Պուշկինի անվան թիվ 4 հիմն դպրոց այցելեցին դպրոցի շրջանավարտները և ծանոթացրեցին Ֆլեքս ծրագրի մանրամասներին: Դպրոցի տնօրեն ՝ Համլետ Խումարյանը սիրով ընդունեցի նախկին աշակերտներին , ողջունեց նման նախաձեռնությանը և փոխտնօրեն Լուսինե Քառյանին խնդրեց կազմակերպել դահլիճում 9,, Ա ,, 9 ,,Բ,, և 9,,Գ,,դասարանի աշակերտների հետ հանդիպումը : Հանդիպման ժամանկ աշակերտների հետ ներկա էին նաև դասարանի դասղեկները:























Սեպտեմբերի 19 -ին Միլենա Մանուկյանը հանդիպում ունեցավ Վանաձորի թիվ 21 հիմն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների հետ: Հանդիպման սկզբին տնօրեն ՝ Աղասի Թովմասյանը աշակերտներին ներկայացրեց իրենց դպրոց այցելած հյուրին, այնուհետև կոչ արեց իր դպրոցի աշակերտներին լսել ուշադիր և օգտվել Ֆլեքս ծրագրի հնարավորությունից:
Տնօրենը և մանկավարժական կազմը,
բարձր մակարդակով ընդունեցին Միլենա Մանուկյանին, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը :
Տեղեկատվական զրույցից հետո աշակերտները տվեցին իրենց հետաքրքրող հարցեր:































No comments:

Post a Comment