Tuesday, January 9, 2024

Ամանորը կրկեսում


Վանաձորի Սբ Սարգիսի անվան թիվ 31 մանկապարտեզի ավագ խմբի դաստիարակ` Լիանա Աֆրիկյանի  աշխատասիրության   արդյունքում այս տարի իր մանուկներին տեղափոխեց ամանորյա կրկես : 

Նախակրթարանում տիրող ամանորյա շունչը երխաները զգում են մուտքից: Տնօրեն Սուսաննա Գրիգորյանը իր մանկավարժների հետ միասին ներդրեցին գաղափարներ և մանկապարտեզը վերածեցին հեքիաթային մի աշխարհի:

Տոնական երգն ու պարը երեխաներին անմոռանալի պահեր պարգևեց մեր անփոխարինելի երաժշտական դաստիարակ` Անուշ Պողոսյանը: 

Լիանա Աֆրիկյանի նպատակն էր  երեխաներին պարգևել անմոռանալի հեքիաթային պահեր: Ամեն մի միջոցառումից հետո մանուկների աչքերի փայլը  ապացույցն էր այն բանի , որ իրենց սիրելի դաստիարկը հասել էր իր նպատակին:

Վերջում երեխաների ուրախությունը դարձավ ավելի լիարժեք , երբ մեծ պարկով ներս մտավ Ձմեռ պապը: Ի դեպ հավելենք  , որ նվերների հովանավորն էր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը: 

Ավագ խմբի սաները ստանալով նվերներ Ձմեռ Պապի հետ պարեցին և մանուկների ուրախության բացականչությունները սփռվել էր ամբողջ մանկապարտեզով: 

Լիանա Աֆրիկյանին ուղեցինք հարց ,- ինչու ,,Ամանորը Կրկեսում ,, .- ժպտալով պատասխանեց .- Սա իրենց վերջի տարին է սիրելի մանկապարտեզում և  փորձեցի իրենց հիշողության մեջ հավերժ պահել հեքիաթային հուշերը: 



































































































No comments:

Post a Comment