Thursday, January 18, 2024

 204֊րդ ՄԵՆՔ֊ականը Արփինե Լևոնի Առաքելյանն է

Ծնվել է 1976թ դեկտեմբերի 19-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում (նախկինում՝ Կիրովական): 1993թ-ին ավարտել է Հ. Թումանյանի անվան N 3 միջնակարգ դպրոցը:

Ավարտել է մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ստանալով
• հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում
• ֆրանսերեն լեզվի և գրականության ուսուցչի որակավորում
• սոցիալական մանկավարժի որակավորում
• օլիգոֆրեն մանկավարժի որակավորում :

Չբավարարվելով միայն մանկավարժի մասնագիտությամբ՝ սովորել և ավարտել է SSB Academy օնլայն համալսարանի թվային մարքեթինգի բաժինը:

Աշխատանքային կենսագրությունը
1999-2003 թթ և 2018թ-մինչ օրս - Վանաձորի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոց՝ որպես ֆրանսերեն լեզվի ուսուցիչ
2019թ- մինչ օրս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ՝ որպես ֆրանսերեն լեզվի դասախոս
2007-2020թթ ՀՀ Վիճակագրական պետական կոմիտեի Լոռու մարզային վարչություն՝ որպես ավագ մասնագետ
2020թ-մինչ օրս ՀՀ ԿԳՄՍՆ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայություն՝ որպես պետի տեղակալ
Լեզուների իմացությունը
Հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն։
Ամուսնացած է, ունի երեք դուստր:
Նրա համար հայրենիքը սկսում է իր ընտանիքից, հարազատներից, մտերիմներից ու իր շրջապատից: Հետո շարունակվում է իր պատմությամբ, իր հավատքով, իր շնչով, իր ոգով, հող ու ջրով:
<<Սա է իմ հայրենիքը ու ես չեմ կարող չսիրել այն: Ես հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ,որ ապրում եմ Հայաստանում և խոսում հայերեն>>:

No comments:

Post a Comment