Friday, October 1, 2021

 Մահից հետո տված հացը համ չունի,

Հացկերույթից նրան բաժին չի հասնի,
Մահից հետո երկինքն էլ գույն չունի,
Ո՜նց էլ նայես, աչքդ սևին կզարնի...

Մահից հետո ափսոսանքը գին չունի,
Չխոստովանած ուշացած սերն իմաստ չունի,
Մահից հետո սիրտն էլ՝ էլ զարկ չունի,
Աչքերը՝ հուզվել, ժպիտն էլ ջերմություն չունի...

Մի՛ սպասիր՝ մարդը մեռնի, նոր հարգես,
Ծանրացած հողը ծաղկած այգու վերածես,
Մի՛ սպասիր՝ գինը հասկանաս, երբ որ կորցնես,
Ծաղիկ նվիրիր ու գնա այցի, քանի կարող ես...

Լավ է այսօր մի հատիկ վարդ անձամբ հանձնես,
Քանց թե վաղը մի մեծ պսակ հողին դնես,
Լավ է այսօր մի քաղցր խոսք նրան ասես,
Քանց թե վաղը ճառ մի ճարտար արտասանես...

Շտապիր այսօր ասել խոսքերը Հարգանքի, Սիրո,
Ինչ էլ անես, միևնույնն է, ուշ կլինի Մահից հետո...




No comments:

Post a Comment