Tuesday, October 26, 2021

 32 տարեկան հասակում Առնո
Բաբաջանյանի մոտ բժիշկները
սպիտակարյունություն (լեյկոզ) էին
հայտնաբերել: Հարազատները որոշ
ժամանակ նրանից թաքցնում էին այդ
չարաբաստիկ հիվանդությունը: Եվ
անսահման էր երգահանի զայրույթը,
երբ իմացավ դրա մասին:
1960-ականներին սովետական
կառավարությունը երկիր հրավիրեց
աշխարհահռչակ ֆրանսիացի բժիշկ
Բեռներին, որ բուժի ԽՍՀՄ
Մինիստրների խորհրդի նախագահ
Ալեքսեյ Կոսիգինի կնոջը:
Տեղեկանալով բժշկի այցի մասին,
Հայաստանի Կենտկոմի առաջին
քարտուղար Անտոն Քոչինյանը
անմիջապես զանգահարեց Մոսկվա և
խնդրեց, որ ֆրանսիացին քննի նաև
Բաբաջանյանին: Կրեմլից նրան
ասացին, որ բժիշկը մեկ այցի համար
պահանջում է 2000 դոլար: Եվ այդ
ժամանակ Քոչինյանն առանց
տատանվելու պատասխանեց.
«Հայաստանը Բաբաջանյանի համար
պատրաստ է միլիոններ վճարել»:
Հավելենք, որ ֆրանսիացու
նշանակումներն օգնեցին Առնո
Բաբաջանյանի կյանքը երկարաձգել
ևս երկու տասնամյակ:

No comments:

Post a Comment