Sunday, August 29, 2021

 ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՊՈՒՐԱԿ

Վանաձորի Մ.Մաշտոցի անավան թիվ 15 հիմնական դպրոցում կանգնեցվեց  44 օրյա պատերազմում հերոսացած դպրոցի հերոս տղաների ՝ Տիգրան Մնոյանի, Էդուարդ Մարուքյանի, Դավիթ Ղուլյանի և Լիպարիտ  Չիլինգարյանի , ինչպես նաև բոլոր քաջազունների  անհամության խաչքար:






Նախաձեռնությունը դպրոցի տնօրեն Տիգրան Հախինյանին է:Պարոն Հախինյանին  ձեռք  մեկնեցին շատերը՝ իմանալով նրա  Աստվածահաճո գաղափարի  մասին :Քանդակագործներ հայր և որդի  Էդվարդ և Պերճ Բոջուկյանները նվիրաբերեցին  խաչքարը : 

Խաչքարի օրհնության կարգը կատարեց գերաշնորհ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:Օրհնության կարգից հետո ներկաները ծաղիկներ զետեղեցին խաչքարին:






































Այնուհետև անվանակոչվեցին այն չորս դասասարանները ,որտեղ սովորել են   հերոսներ Տիգրան Մնոյանը, Էդուարդ Մարուքյանը, Դավիթ Ղուլյանը և Լիպարիտ  Չիլինգարյանը:Ժապավենը կտրեցին հերոսածին ծնողները:







 Այնուհետև  ներկաները մոմեր վառեցին  ,, ԿՅԱՆՔՍ ԿՅԱՆՔԻԴ ՀԱՄԱՐ,, անկյունում,որտեղ տեղադրված  են հերոսների լուսանկարները:

















ԼՈՒՅՍԻ ՄԵՋ ՄՆԱՔ ՀԵՐՈՍՆԵ...




Ֆոտոշաքը Լիլիթ Յոլչյան 29.08.2021


No comments:

Post a Comment