Sunday, August 29, 2021

 ,,ՆԵԼ -ՆԱՐ,, պարայոին համույթի

 գունեղ 

համերգի ֆոտոշարքը

Գեղարվեստական ղեկավար և պարուսույց  Նելլի Քոչինյան 

29.08.2021





Վանաձորի ՙՙՆել-Նար ,, պարային համույթի գեղ. ղեկավար  և պարուսույց՝ Նելլի Քոչինյան. 


Պարային համույթը 2022թ.-ին կնշի իր գործունեության 15-ամյակը:
Երկրում  ստեղծված իրավիճակից ելնելով՝ երկար  դադար եղավ համույթի համերգային ծրագրերում:Այդ ընթացում օր ու գիշեր աշախատում էին համույթի յուրաքանչյուր անդամ: Եվ այսօր, 4 տարեկանից մինչ օրս համույթ հաճախող պարուհիներին՝Սուսաննա Ավետյանին, Էլեն Դոխոլյանին, Ռոզի Սարգսյանին և Կարմեն Նահապետյանին,պարուսույցը ճանապարհեց դեպի նոր կյանք:
15 տարի տարի բեմում, 15 տարի հոգին ու սիրտը պարարվեստին նվիրած ընկեր Նելլին,պարարվեստի  ամբողջ հմայքն ու գաղտինքներն իր սաներին է փոխանցում ՝  պարային զանազան ժանրերի միջոցով:
Պարային համույթի սաները միշտ փայլել են իրենց կատարումներով տարբեր բեմերում, արժանացել՝ տարաբնույթ  գովասանագրերի և շնորհակալագրերի : Նելլի Քոչինյանը երեխաների մեջ սերմանում է հայկականը,որի վառ ապացույցն է բեմադրված  հայկական -ժողովրդական  և հայկական-ազգագրական պարերի շարքը:Առնական ոգին փոխանցելու հարցում ընկեր Նելլիին օգնում է իր ամուսին՝ Սերյան Շահնազարյանը,իսկ պարերը գեղեցկացնում են նաև իրենց որդիները:
 
,,Նել- Նար.. պարային համույթի սաները արհեստավարժ կերպով հանդիսատետին ներկայանում են նաև ռուսական,իտալական,ինչպես նաև հունական ազգային պարերով : 
 
Բոլոր ոճերի հագուստների ձևավորումը, կտորի ընտրությունը Նելլի Քոչինյանինն է, իսկ դրանց գունեղ է և գեղեցիկ տեսք է տվել Նելլի Քոչինյանի մայրը՝ Սուսաննա Ավետյանը,ով 15 տարի շարունակ գիշեր ու զօր նուրբ  աշխատանքի շնորհիվ թե՛ երեխաներին ,թե՛ հանդիստաեսին պարգևում է գեղագիտական ,բարձակարգ ճաշակի պարային հագուստներ:




No comments:

Post a Comment