Saturday, May 15, 2021

  Թշնամին այսօր առանց կրակոցի մտել է Գեղարքունիքի մարզ. ադրբեջանցիները կամաց-կամաց մտնում են մեր տուն


Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի հարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները՝ անզեն, առանց կրակոցի։ Երկու բնակավայրերի ուղղությամբ են եղել ոտնձգություններ։ Հայտնում է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը


«Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ո՞ր հատվածներում էր առաջնագիծը կահավորվել, ո՞ր հատվածներում էիք խրամատներ փորել և վերջապես ինչպե՞ս կարողացան առանց կրակոցի մեր սահմաններից ներս անցնել թշնամիները ու չգերեվարվել։ Բա այն անտեսանելի աշխատանքները, որ արվել էին, ինչո՞ւ մեզ չեն պաշտպանում թշնամու հարձակումներից։ Նիկոլ Փաշինյանը 2 շաբաթ առաջ իմ հարցին ի պատասխան ասում էր՝ ամեն ինչ արվում է առաջնագծում և լավ է, որ ես ու ադրբեջանցիները չենք տեսնում դա։ Այսօրվանից ադրբեջանցիները կամաց-կամաց մտնում են մեր տուն, ո՞ւր է այդ աշխատանքը պարոն վարչապետ»-գրել է պատգամավորը:

Նյութը  Հայաստան դաշինք   ֆբ  էջից 



No comments:

Post a Comment