Saturday, May 15, 2021

 

Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի տնօրենի մրցույթն անցավ գաղտնի․ հանձնաժողովի անհեթեթ որոշումն ու մարզպետի վախերը (ֆոտո, վիդեո)

Դեռ այս տարվա փետրվարին, երբ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր կամայականությամբ աշխատանքից ազատեց Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Եդոյանին՝ մեծ աղմուկ բարձրացավ (տեսակետ կար, որ տնօրենի ազատումը  քաղաքական հետապնդման արդյունք է)․․․

 Խաչատրյանը մեր հետ ունեցած հարցազրույցում հենց այդպես էլ ասել էր․ «․․․օգտվելով իմ իրավունքից, օրենքով սահմանված կարգով, ես Եդոյանին ազատել եմ աշխատանքից»․․․


Իհարկե, մարզպետը չի մանրամասնում, թե կոնկրետ որտեղ են ամրագրված այդ իրավուքները․․․

Հետաքրքրիր է նաև, թե նման «իրավունքների տեր» պաշտոնյա անձը, ինչու նույն իրավունքով թույլ չտվեց ներկա գտնվել սույն թվականի մայիսի 14-ին հայտարարված տնօրենի մրցույթին։

NEWSPRESS.am-ի Լոռու մարզի թղթակիցը, ինչպես ասում են, օրենքի տառին համապատասխան դիմել է լուսաբանման համար, սակայն նրան խաչաձև պատասխաններով փորձել են մոլորեցնել ու համոզել, որ նա իրավունք չունի մասնակցելու մրցույթին։

Իսկ ավելի կոնկրետ, մրցույթից 3 օր առաջ՝ մայիսի 11-ին, մեր թղթակիցը դիմել է մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանին և հարցրել, թե կարո՞ղ է լուսաբանել մրցույթը։

Աննա Գասպարյանն անմիջապես կապ հասատատելով համապատասխան վարչության հետ, մեր թղթակցին է ուղարկել ոչինչ չասող փաստաթուղթ, որը նրան փոխանցել են այնտեղից և ասել, թե իբր կարգը թույլ չի տալիս լուսաբանել մրցույթը։

Փաստաթուղթը՝ ստորև․









Արդարության համար պետք է նշել, որ այս փաստաթղթում նշված չէ որևէ կետ, որը թույլ է տալիս լուսաբանումը, բայց նույն հաջողությամբ՝ չկա նաև որևէ մեկ այլ կետ, որն արգելում է լուսաբանել մրցույթը։

Այլ կերպ ասած՝ լուսաբանումը կարող էր տեղի ունենալ հանձնաժողովի բարի կամքի դրսևորմամբ, որը փաստացի տեղի չունեցավ։

Նման բան կարելի էր ակնկալել, քանի որ մեր տեղեկություններով թեկնածուներից մեկը՝ Արտուշ Թադևոսյանը, ով «մրցույթում հաղթեց» և զբաղեցրեց տնօրենի պաշտոնը, ինչպես ասում են՝ «մարզպետի մարդն էր»․․․

Հարկ է նկատել, որ Ատրակ Եդոյանի ազատումից հետո, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նրա տեղակալը, սակայն կարճ ժամանակ անց, այդ տեղը եկել ու զբաղեցրել է ատամնաբույժ Արտուշ Թադևոսյանը, ով սեփական ատամնաբուժարան ունի քաղաքի կենտրոնական հատվածում։ 

Թերևս չի բացառվում նաև, որ մրցույթը լրիվ ձևական բնույթ էր կրում, քանի որ 2 փուլով նախատեսված մրցույթի հենց առաջին իսկ փուլում հաղթեց «նախանշվածը»․․․

Բացի այդ, ինչպես արդեն նշեցինք, մեր թղթակցին անհեթհեթ պատճառաբանությամբ թույլ չեն տվել լուսաբանել ու տպավորությունն այնպիսին էր, որ տեսախցիկը կարող էր իրենց համար խնդրահարույց միջադեպեր ֆիքսել։

Գերատեսչության ներկայացուցիչ՝ Անուշ Պողոսյանը, ով այդ պահին միայն դիտորիդի կարգավիճակով էր այդտեղ՝ ձեռքը գրպանում դրված (տեսանյութը՝ ստորև)՝ դիմեց մարզպետարանի աշխատակիցներին՝․ «թույլ տալու և չտալու կամքը ձերն է, որովհետև ես գերատեսչության ներկայացուցիչ եմ և այստեղ եմ խախտումներն արձանագրելու»․․․ 

Կա ևս մեկ հանգամանք․

Լուսբանելու մասով վերը ներկայացված անբովանդակ փաստաթուղթն ստանալուց հետո, ընտրության նախօրեին, մենք կապ ենք հաստատել մարզպետ Արամ Խաչատրյանի հետ, ով նշել է, որ լուսաբանման հետ կապված ոչ մի խնդիր չի տեսնում (կա ձայնագրություն)։

Իսկ հաջորդ օրն արդեն պարզվեց խնդիրներ ի հայտ եկան։ 

Նախ մեր թղթակցին ասել են, որ առավելագույնը 24 ժամ շուտ պետք է տեղյակ պահեիք, որ ցանկանում եք լուսաբանել (տեսագրությունը՝ ստորև), որպեսզի կարգով հարցը ներկայացվեր հանձնաժողովին: Ապա, դրանից հետո հանձնաժողովը որոշում է, որ ոչ թե 24 ժամ շուտ, այլ 3 օր առաջ պետք է լրատվամիջոցի բլանկով և կնիքով գրությամբ դիմումն ուղարկվեր մարզպետի անունով, որպեսզի հնարավորություն տան լրագրողին ներկա լինելու: Ու քանի որ դա չի եղել, ուստի հանձնաժողովը որոշել է, որ լրագրողը չի կարող ներկա գտնվել տնօրենի մրցույթին։

Չգիտե՞ր Արամ Խաչատրյանը ադ կարգի մասին՝ հազիվ թե, իսկ եթե անգամ չգիտեր, ապա շատ հեշտ ու հանգիստ դա կարող էր ճշտել մասնագետներից, ինչն արեց մրցույթից հաշված րոպեներ առաջ, ու որի արդյունքում ստացվեց անհիմն որոշում՝ հանձնաժողովի կողմից։

Հաշվի չի առնվել անգամ, որ 3 օր առաջ ենք դիմել իրենց և  այդ ամենը հենց իրենց անփույթ ու թափթված աշխատանքի հետևանքն է։

Ի վերջո, չի բացառվում նաև, որ մարզպետարանում, իսկ ավելի կոնկրետ մարզի ղեկավարը, փորձում է չփռել ներսի կեղտոտ լվացքը։

No comments:

Post a Comment