Friday, July 3, 2015

Մնաս բարով կախարդական տնակ ծ

Վանաձորի Ֆր.Նանսենի անվան թիվ 2 ՆՈՒՀ

 


Ավագ Ա  խումբ



Այս օրերին գրեթե բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում ամփոփում են ուսումնական տարին: Վանաձորի ՖրՆանսենի անվան թիվ 2 մանկապարտեզում ևս բարձր և ուրախ տրամադրություն էր թևածում: Մնաս բարով կախարդական տնակ խորագրով հրաժեշտի ցերեկույթ էր կազմակերպվել: Կրթօջախի առաջին խմբի սաները ծնողների ու հյուրերի դատին հանձնեցին իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հանդես եկան հրաժեշտի խոսքերով:
Միջոցառման առանցքը ոչ միայն հիշողություններն ու ջերմ խոսքերն էին սիրելի մանկապարտեզին, այլև հայրեիքի ումայրենի լեզվի գովերգումը:
Միջոցառման տարաբնույթ ու հետաքրքիր էր իր բովանդակությամբինչպես մեր մայրենիի հնչյուններն ու հայոց լեզվիառանձնահատկություններըՏնօրեն Աննա Դարբինյանի գլխավորությամբ դաստիարակ Թեհմինե Արշաֆյանը, դաշնակարահր Ալլա Ամիրխանյանը ու դայակ Սուսաննա Պետրոսյանը անսահման սեր ու ջանք էին դրել երեխաներիելույթի ու խոսքիերգ ու պարի մեջ:


Մեր մանկության հրաշալիքները
Ավագ Բ խումբ


Ֆր. Նանսենի անվան թ. 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունում նորից տոնականտրամադրությունն էր թագավորում: Հիմա էլ նախակրթարանի սաներն էին հրաժեշտ տալիս իրենց առօրյան հեքիաթիվերածած կրթօջախին ու իրենց շատ սիրելի դաստիարակ Սոֆյա Հարությունյանին: <Մեր մանկության հրաշալիքները> հանդեսային ծրագրով ելույթ ունեցան ավագ Բ խմբի փոքրիկները: Տնօրեն Աննա Դարբինյանի, դաստիարակի, դայակ Հայարփի Համբաձումյանի, դաշնակահար Ալլա Ամիրխանյանի, մեթոդիստ Նաիրա Զավարյանի, փոխտնօրեն Լիլիթ Բարսեղյանի տարիների քրտնաջան աշխատանքն այսօր տալիս է իր քաղցր պտուղները





 Ֆոտոշարքը Արմեն Գյոզալյանի 2015

No comments:

Post a Comment