Tuesday, July 7, 2015

Մրցում են փոքրիկ գիտունիկները

Մրցում են փոքրիկ գիտունիկները







Մեծ է նախադպրոցական ուսումնական հաստատության դերը երեխայի դաստիարակության և կրթման գործում: Վանաձոր համայնքի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տունը կազմապերպել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ` շրջակա թաղամասերի մանկապարտեզների` թիվ 4,11, 28  և  31 ՆՈՒՀ-երի միջև: Մասնակից թիմերին  իրենց կատարմամբ ողջունեցին  Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան ժողովրդական պարի խմբակի սաները:
Միջոցառումն անց է կացվել քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի  նախաձեռնած ամառային միջոցառումների  շրջանակներում: Այս փոքրիկները կարճ ժամանակ անց հրաժեշտ կտան մանկապարտեզին և ոտք կդնեն դպրոց` զինված գիտելիքներով:  Յուրաքանչյուր մանկապարտեզից խաղին մասնակցում էր հինգ երեխա: Թիմային պայքարի ընթացքում մասնակից թիմերին ուղղվեցին իրենց  տարիքին համապատասխան հարցեր` այդ թվում` հնչեցին  տրամաբանական  հարցեր:  Երգեր, հեքիաթներ, էկոլոգիա և այլն տարբեր թեմաների մասին հարցեր տրվեցին: Այն թիմը, որն առաջինն էր ձեռք բարձրացնում, հենց նրան էլ տրվում էր պատասխանելու իրավունքը: Յուրաքանչյուր ճիշտ պատասխան թիմին բերում էր երկու միավոր:  Ինտելեկտուալ խաղ-մրցույթն  ուներ նաև <Օգնություն թիմին> փուլը: Այս փուլի ընթացքում  մանկապարտեզների  երեք երեխաներ երգի, պարի և ասմունքի մրցույթների միջոցով  հնարավորություն ունեցան ավելացնել իրենց թիմերի միավորները: Մրցույթի ավարտին ժյուրին ամփոփեց արդյունքները. առաջին մրցանակային տեղում է թիվ 31 ՆՈՒՀ-ը . փոքրիկները կարողացան առավելագույն միավորներ հավաքելով  հաղթանակ բերել թիմին: Թիվ 4  և 11ՆՈՒՀ-երի թիմերը հավասար միավորներ  էին հավաքել , ուստի ժյուրին մեկ հարց  ուղղեց երկու թիմերի ավագներին , առաջինը ձեռք բարձրացրեց թիվ 4 մանկապարեզի  թիմի ավագը, ճիշտ պատասխանն էլ առավելություն տվեց թիմից: Այսպիսով` երկրորդ մրցանակային տեղում  թիվ 4  ՆՈՒՀ-ն է , իսկ երրորդ մրցանակային տեղում` թիվ  11  ՆՈՒՀ-ը: Թիվ 28 մանկապարտեզն էլ արժանացավ  պատվոգրի ` ակտիվ մասնակցության համար: Մասնակից մանկապարտեզները  Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան  կողմից պարգևատրվեցին համապատասխան  պատվոգրերով և նվերներով:   Ժյուրիի որոշմամբ  ինտելեկտուալ խաղի ամենաակտիվ մասնակից էլ ճանաչվեց թիվ 4  մանկապարտեզի սան Էլենը` արժանանալով մրցանակի:   
Միջոցառմանը  ելույթ ունեցան նաև մշակույթի տան  ժամանակակից պարի խմբակի սաները: Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տունն էլ քաղաքապետի կողմից պարգևատրվել է պատվոգրերով` հունիս ամսվա ընթացքում քաղաքում անցկացված միջոցառումներին ակտիվ մասնակցելու, միջոցառումներ կազմակերպելու համար: Պատվոգրերը հանձնեց քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի առաջատար մասնագետ Վալյա Լոռյանը:

No comments:

Post a Comment