Tuesday, May 26, 2015

ՈՒրախ ճանապարհ


Վանաձորի Ա.Ս.Պուշկինի անվան թիվ 4 հիմնանական դպրոցի 3րդ  դասարանցիները հանդես եկան գեղեցիկ ու ինքնատիպ միջոցառմամբ: ՈՒրախ ճանապարհ խորագրով 3 Ա  և 3  Գ դասարանի աշակերտները իրենց դասղեկներ՝ Ռուզաննա Մացակյանի և Վայլա Մանուկյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին ուսուցողական միջոցառում՝ ճանապարհային երթևեկության կանոնների մասին:
Երեխաներն իրենց մեծերի օգնությամբ հարազատ դպրոցի բակը կավճանկարչության շնորհիվ վերածել էին փոքրիկ պողոտայի, որտեղ կային և անցումներ,  լուսակիրներ և ճանապարհային նշաններ:
Փոքրիկ բեմականացումների միջոցով երեխաները երթևեկության մասին իրենց ստացած գիտելիքներն էին  փոխանցում ներկաներին, միաժամանակ բացատրելով բոլորին, թե որոնք են երթևեկության կանոնները և ինչպես պետք է պահպանել դրանք:
Այսպես օրինակ քաղաքացիներին ու ոստիկաններին մարմնավորող երեխաները ներկայացնում էին տարբեր իրավիճակներ: Հայտնվելով տարբեր բնույթի արգելափակումների մեջ` նրանց օգնության էր հասնում ճանապարհային ոստիկանությունը ու բացատրում, թե  ինչպես պետք է օգտվել փողոցներում տեղադրված տարբերանշաններից: Ի դեպ այս ամենը վերահսկում էր աշխարհի ամենակրտսեր ոստիկանապետը Նոնա Պետրոսյանը:



Ինչպես պետք է անցնել փողոցը, որ նշանները ինչ նշանակություն ունեն, որոնք են արգելող նշանները և ընդհանրապես ամեն  ինչ ճանապարհային երթևեկության մասին, որոնք կարող են պետք գալ երեխաներին ամբողջ կյանքի ընթացքում: Այս ամենն ուղեկցվում էր գեղեցիկ երաժշտական համարներով ու արտասանությամբ:

Ի դեպ միջոցառմանը բացի դպրոցի ուսուցչական անձնակազմից ու տնօրինության ներկայացուցիչներից՝ հրավիրվել էին նաև ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ,  Մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը  և Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյան:  Վերջինս բարձր գնահատելով միջոցառման կարևորոթյունը, կես կատակ կես լուրջ նկատեց, որ  երեխաներն իրեն օգնեցին թարմացնել ճանապարհային որոշ նշանների մասին ունեցած իր գիտելիքներն  ու նորից հիշել դրանք:
 


Միջոցառման կարևորության մասին խոսեց ու իր գնահատականը տվեց նաև դպրոցի տնօրեն  Համլետ Խումարյանը:

Ուսուցողական այս միջոցառումը թերևս կարևոր էր նրանով, որ  երրորդցիների հիշողության մեջ այն  դեռ երկար կմնա ու դառանալով նրանց մշտական ուղեկիցը՝  կօգնի ճանապարհային բարդ իրավիճակներում հայտնվելիս՝ գտնել ճիշտ լուծումներ ու խուսափել տճաճ պատահարներից: 


 Հեղինակ Արմինե Մկրտումյան
Լուսանկարիչ Նորայր Այունց 
16.05.2015



No comments:

Post a Comment