Հայկական ժողովրդական խաղերը, ամեն մի նոր սպորտային խաղերի կազմակեպմամբ գրեթե մոռացության են տրվում: Իսկ ավանդականը պահպանելու համար անհրաժեշտ է հետեւողականություն եւ դրանց պարբերաբար կազմակերպում:
Այս հարցին ամեն տարի առավել մեծ ուշադրություն է դարձնում «Հորիզոն» երիտասարդական կրթամշակութային ԲՀԿ-ը, որը արդեն 7 տարի անընդմեջ կազմակերպում է «Լոռվա ժողովրդական խաղեր» փառատոնը:
Փառատոնն անցկացվել է քաղաքի 4 մարզարաններում՝ Վանաձորի մարզադաշտում, Շախմատի ակումբ, Գագիկ Ղազարյանի անվան մարզական ակումբում եւ Շտանգի դպրոցում. խաղին մասնակցությունն են ունեցել շուրջ 150 մարզիկներ.
Սինխր. Սամվել Սաֆարյա, Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի ? սպորտի բաժնի գլխավոր մասնագետ
Հորիզոն» երիտասարդական կրթամշակութային ԲՀԿ նախագահ Հովիկ Թադ?ոսյան նպատակն է նախ?առաջ վերականգնել եւ կազմակերպել ժողովրդական ավանդական մոռացված խաղերը եւ իրազեկել մատաղ սերնդին այս հին սպորտաձեւերի գոյության, արթնացնել նրանց մեջ հինը պահելու նախանձախնդրությունը:
Փառատոնի ավարտին հաղթած առաջին 3 տեղերին տրվեցին մրցանակներ «Հորիզոն» երիտասարդական կրթամշակութային ԲՀԿ-ի կողմից:
Բոլոր մասնակից մարզիկները հույժ կար?որեցին իրենց մասնակցությունը այս փառատոնին եւ հատկապես շեշտեցին նման մազական խաղերի կազմակերպման կար?որությունը առողջ ապրելակերպի տեսանկյունից:
No comments:
Post a Comment