Լուսավորվեց եւս մի մի քանի փողոց
ֆՈՏՈՇԱՐՔԸ ԻՄ ))))))))))))))
ԱՄՆ
ՄԶԳ
ֆինանսավորմամբ
<Քաունթերփարթ
ինթերնեյշնլ>
կազմակերպության
հայաստանյան
ներկայացուցչության
կողմից
իրականացվող
<Համայնքային
զարգացմանն
ուղղված
ՏԻՄ
խրախուսման
դրամաշնորհային
ծրագրի>
շրջանակներում,
Վանաձորի
քաղաքապետարանի
համատեղ
ներդրմամբ
մարզկենտրոնում
իրականացվել
է
Տարոն
1, 2, 3 և
4, Տավրոս
թաղամասերի
բանուկ
փողոցների
գիշերային
լուսավորության
անցկացման
ծրագիրը:
ֆՈՏՈՇԱՐՔԸ ԻՄ ))))))))))))))
Գիշերային
լուսավորություն
կունենան
Վանաձորի
Տարոն
1, 2, 3 և
4, Տավրոս
թաղամասերի
բանուկ
փողոցները
Նոյեմբերի
16-ին
Վանաձորի
քաղաքապետ
Սամվել
Դարբինյանի,
քաղաքապետարանի
աշխատակիցների
և
<Քաունթերփարթ
ինթերնեյշնլ>
կազմակերպության
ներկայացուցիչների
մասնակցությամբ
տեղի
ունեցավ
բացման
հանդիսավոր
արարողություն:
Այսուհետ
լուսավորված
կլինեն
նաև
նշված
թաղամասերի
6 փողոցներ,
մասնավորապես`
Տավրոսի
առաջին
փողոցը,
Տարոն
4 թաղամասի
վերջին
կանգառից
դեպի
Բելառուսական
12 Ա
շենք
տանող
հատվածը,
Սեբաստիա,
Զեյթուն
փողոցները,
Տարոն
1 թաղամասը
և
Տավրոսի
18-րդ
փողոցը
միացնող
հատվածը,
Տարոն
2 ՔՇՀ-3,
թիվ
67-31 շենքերի
հարավային
մասը:
Նշված
փողոցները
գիշերային
լուսավորությամբ
ապահովելը
խիստ
անհրաժեշտություն
էր,
քանի
որ
այստեղով
անցնում
է
5 երթուղային
գծի
33 երթուղային
միկրոավտոբուս,
որոնք
յուրաքանչյուր
օր
տեղափոխում
են
3000-4000 մարդ:
Մոտավոր
հաշվարկներով՝
նշված
փողոցներով
օրական
անցուդարձ
է
անում
կամ
մեքենայով
երթևեկում
շուրջ
14 հազար
բնակիչ:
<Քաունթերփարթ
ինթերնեյշնլի>
ներդրումը
կազմել
է
6 մլն
200 հազար
դրամ,
քաղաքապետարանի
ներդրումը՝
5 մլն
953 հազար
200 դրամ
գումարային
և
240 հազար
դրամ՝
ոչ
գումարային
տեսքով:
Ծրագիրը
համառոտ
ներկայացրեց
Վանաձորի
քաղաքապետարանի
ծրագրերի
և
արտաքին
հարաբերությունների
բաժնի
պետ
Սուրեն
Կարապետյանը:
Ողջույնի
խոսքով
հանդես
եկավ
և
թաղամասերի
բնակիչներին
շնորհավորեց
քաղաքապետ
Սամվել
Դարբինյանը:
-Քաղաքապետարանի
և
թաղամասերի
բնակիչների
անունից
ուզում
եմ
շնորհակալություն
հայտնել
աջակցող
միջազգային
կառույցներին՝
նմանատիպ
նախաձեռնության
համար
և
ուզում
եմ
վստահեցնել,
որ
քաղաքապետարանը
պատրաստ
է
ներդրումներ
կատարելու
յուրաքանչյուր
նմանատիպ
ծրագրի
շրջա-
նակներում,-
ասաց
նա:
<Համայնքային
զարգացմանն
ուղղված
ՏԻՄ
խրախուսման
դրամաշնորհային
ծրագրի>
ղեկավար
Հայաստան
Ստեփանյանն
իր
հերթին
կարևորեց
ծրագրի
իրականացումը
Վանաձորի
ծայրամասային
թաղամասերում,
ողջունեց
քաղաքապետարանի
պատրաստակամությունը
և
վստահեցրեց,
որ
աշխատանքները
շարունակական
կլինեն,
իսկ
հետագայում
ավելի
տարողունակ
ծրագրեր
կիրականացվեն
մարզկենտրոնում:
Ֆոտոշարքը Լ.ՅՈԼՉՅԱՆԻ
Տեքստը Ա.
ԳԱՍՊԱՐՅԱՆԻ
No comments:
Post a Comment