Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի` Սերգեյ Անանյանի անունը կրող նախադպրոցական ուսումնական հաստատության երեկվա առօրյան փոքր-ինչ տարբերվում էր մյուս սովորական օրերից. Մանկապարտեզին մշտապես հացաբուլկեղեն առաքող մեքենայի վարորդ Սամվել Անանյանը, հետևելով հոգևոր խոստմանը, սուրբ մատաղ մատուցեց իրեն հարազատ օջախի` 54 փոքրիկ բնակիչներին և բոլոր աշխատակիցներին: Առիթը նրա երկու զավակների առողջ ու անվնաս տուն վերադառնալն էր Հայոց բանակի պարտադիր զինվորական ծառայությունից:
Մատաղի աղն օրհնվեց Մարգահովտի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սողոմոն քահանա Ավետիսյանի կողմից, ապա այն բաժանվեց բոլոր ներկաներին: Երևույթն աննախադեպ էր Մարգահովտեցիների համար. Առաջին անգամ էր մատաղ մատուցվում նախակրթարանում: Սա Սամվել Անանյանի միակ անակնկալը չէր. Նա նախակրթարանին նաև համակարգիչ նվիրեց: Սա շարքային Լոռեցու հոգու կանչն էր ու բարի ցանկություն` ինչ-որ կերպ օգտակար լինել համագյուղացիներին,նա նաև հայրական ուրախությունն այս կերպ արտահայտեց:
Լիլիթ Յոլչյան
Վանաձոր
No comments:
Post a Comment