Վաղ առավոտից Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգու մարդաշատությունը աչք էր ծակում: Եհովայի վկաներ կազմակերպությունը որշել էր մարզային եռօրյա համաժողովն անցկացնել երկաթուղայինների ակումբում, սակայն հանդիպել էր փակ դռների և ոստիկանների:
Ոստիկանության փոխգնդապետ Հայկ Էվինյանը պարզապամնում է. որ միայ հասարարակական կարգը պահպանելու համար են եկել. «Սեփականատերը դեմ էր, իրենց ներս թողնելում, մեր կողմից իրենց խոչընդոտղ որևիցէ անձ չկար: Նրանք պահանջում են, որ ոստիկանությունը պարտադրի սեփականատիրոջը, սակայն դա ոստիկանության իրավասությունը չէ»: Հ. Էվինյանի խոսքերով խախտված պայմանագրի այստեղ չէ որ պետք է վիճարկեն:
Նախօրեին էլ Վանաձոր քաղաքի, բոլոր երիտասարդական կազմակերպությունները նամակներ են ուղղել տնօրինությանը, որպեսի հավաքը չկայանա:
Մինչ վկաների «հոտը» սպասում էր բանակցությունների ավարտին, փորձեցինք հանդիպել կազմակերպչին: Անվստահություն հայտնելով լրատվամիջոցների աշխատանքի նկատմամբ մասայի մեջ շրջող մի քանի կոստյումավոր տղամարդիկ, սկսեցին խոչընդոտել լրագրողների աշխատանքը, նախօրոք զգուշացնելով, ոչ մի հարցի չպատասխանել: Երբ հարցերով սկսեցինք նեղել կոստյումավորներին, նրանք աննկատ նկարում էին,լրագրողներին, և լրատվական գործունեություն իրականացնողներին: Երկար բանակցելուց հետո լրագրողների հետ խոսեց Տիգրան Վեզիրյանը: Նա ներակայացավ որպես եհովայի վկա, առանց որևէ պաշտոնի և մեր հարցերին պատասխանելու զուգահեռ սկսեց մեջ բերել Աստվաշնչյան հաատվածներ: Մեծ դժվարությամբ նա խոստովանեց, որ իրենց հավատքը թույլ չի տալիս զենք բռնել և արյուն թափել : Հարցեր եղան, որ պատասխանելու փոխարեն, հարցադրումով ավարտվեցին. «Մենք եկել էինք մարզային եռօրյա համաժողովի` 1990-ականներին սկասած տարին 3 անգամ համաժողովնեեր անում ենք: Սա տոն էր»:
Եկովայի վկաների վատ սովորույթների` տներում հոգեորսության ու դրանից բխող հետևանքներն էլ շրջանցելու համար նկատեցին. «Էսքանն մարդ առավոտվա ժամը 8-ից կանգնած է, որ ծխում են, ու թափում, որ արևածաղիկ են չռթում ինչի դրանք չեք նկատում, մենակ վատ բաներից եք խոսում»:
Լրագրողներին թույլատրեցին ժողովրդի հետ խոսել այն ժամանակ, երբ միմյանց հետ խորհրդակցելով, որոշեցին տուն ուղարկեն « հավատավորներին»: Չնայած, դրանից հետո էլ բերանները ջուր առած հեռացան տարածքից:
No comments:
Post a Comment