Tuesday, January 13, 2026

 Լոռվա Կյուրիկյան թագավորության զինանշան հովազը Ալավերդու Նանե թագուհու կամրջի վրա։


Կամուրջը կառուցել է 12-րդ դարի վերջին Իվանե և Զաքարե Զաքարյանների քրոջ՝ Վանենի թագուհու կողմից՝ ի հիշատակ իր ամուսին Աբաս Բագրատունու։
1795 թվականին Աղա Մահմեդ խանի հրոսակները ոչնչացրել են կամրջի արձանագիր խաչքարի այն մասը, որի վրա գրված էր կառուցման թվականը։
Նորոգվել է մի քանի անգամ։ 1888 թվականին Թիֆլիսի Նորաշեն Ս. Աստվածածին եկեղեցու քահանա սանահինցի Երվանդենց Թադևոսի միջոցներով ամրացվել են կամրջի ձախակողմյան պատերի խախտված հիմքերը։ 1928-1929 թվականներին Ալեքսանդր Թամանյանի ղեկավարությամբ մասնակիորեն ամրացվել են ձախափնյա խելի հիմքերը։ 1939-1940, 1976-1977 թվականներին իրականացվել են ճակատային երեսապատերի վերաշարման աշխատանքներ

No comments:

Post a Comment