Sunday, August 17, 2025

 Սկսած 1970-ականներից` ամեն տարի, նույնիսկ տարին մի քանի անգամ ընկեր Ադիկ Արդարյանը Լոռու, Կիրովականի, Վանաձորի գեղատեսիլ անտառներում մշտապես կազմակերպել և անց է կացրել բազմաթիվ հանրապետական և քաղաքային կրոսավազքերի առաջնություններ։

Բազմաթիվ սերունդների ներկայացուցիչներ են մասնակցություն ունեցել, հազարավոր երեխաներ, մարզիկներ։ Բոլորը բարի հուշերով են հիշում տարբեր տարիների կրոսավազքերի առաջնությունները։
Սկսած 2014 թ-ից` համագործակցելով Սպորտի նախարարության(այժմ ԿԳՄՍ), Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հետ, նաև տիկին Նարինե Շահբազյանի աջակցությամբ կրոսավազքը ստացավ Հայաստանի առաջնության կարգավիճակ, այսինքն` հաղթողները դառնում են Հայաստանի չեմպիոն։
Համաձայն Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի օրացուցային պլանի`
օգոստոսի 16-ին Վանաձորի մարզադաշտի հարակից անտառում 12-րդ տարին անընդմեջ կայացավ 2025թ Կրոսավազքի Հայաստանի առաջնությունը` 4 տարիքային խմբերով։
Առաջնությանը ներկա էր ԿԳՄՍ նախարարության վարչության պետ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Նարինե Շահբազյանը
Վանաձորի քաղաքապետարանի սպորտ բաժնի պետ Էրիկ Կոստանյանը , մարզադպրոցների տնօրեններ, վանաձորյան աթլետիկայի անվանի մարզիկներ, Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի անդամներ։





































































Ֆոտոշարքը 16.08.2028

No comments:

Post a Comment