Monday, June 23, 2025

 Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ, բժիշկ- հոգեբույժ, հասարակական-քաղաքական գործիչ` Գայանե Սեյրանի Քալանթարյանը։


ℹ️ Գայանե Քալանթարյանը ծնվել 1951 թվականի մարտի 22-ին ք․ Կիրովականում, մանկավարժների ընտանիքում:
Ոսկե մեդալով ավարտել է Կիրովականի Գրիբոյեդովի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցը։
1974թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, այնուհետև ուսանել ինտերնատուրայում, ստացել բժիշկ-հոգեբույժի որակավորում:
1975թ. աշխատանքի է ընդունվել Կիրովականի միջշրջանային հոգենյարդաբանական դիսպանսեր որպես բժիշկ-հոգեբույժ:
1993թ.-ից աշխատել է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի գլխավոր բժիշկ, այնուհետև մինչև 2019թ.` տնօրեն, ապա աշխատել էր որպես բժիշկ-հոգեբույժ:
1993թ. եղել է մարզի գլխավոր հոգեբույժը:
1999-2002թթ․ եղել է Վանաձոր համայնքի ավագանու առաջին և միակ կին անդամ,
2005թ․-ից ավագանու անդամ:
2000թ. Հայաստանի հոգեբույժների և թմրաբանների ասոցիացիայի անդամ։
2010թ. Հայկական հոգեբույժների ասոցիացիայի վարչության անդամ:
2001-2003թթ Վանաձորի Հատուկ կարիքներով երեխաների ուսուցման համայնքային կենտրոնի ղեկավար:
2004թ. քաղաքապետարանին կից Անչափահասների հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովի անդամ։
2006թ. Առողջապահության ազգային ինստիտուտում դասավանդել է հոգեբուժություն` ընտանեկան բժիշկներին:
2006թ. Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ:
2011թ. Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան թիվ 3 դպրոցի կառավարման խորհրդի անդամ:
Որպես հոգեբուժական լավագույն հաստատություններից մեկի ղեկավար, տարբեր միջազգային առողջապահական և իրավապաշտպան կազմակերպությունների հրավերներով մասնակցել է գիտաժողովների և դասընթացների ԱՄՆ-ում, Անգլիայում, Շոտլանդիայում Չեխիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում:
Ակտիվ մասնակցություն է ունեցել Վանաձորի հասարակական և քաղաքական կյանքին:

No comments:

Post a Comment