Thursday, June 27, 2024

 Սպիտակի Դ.Տեր- Սիմոնյանի անվան  թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները և տնօրենությունը
 աղ ու հացով դիմավորեցին Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին , իր հետ ժամանած պատվիրակությանը, ինչպես նաև՝ փոխմարզպետ Գոռ Ասրյանին և մարզպետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գարեգին Քարհանյանին:   1994թ. ի վեր եղել է համագործակցություն Ֆրանսիայի դեսպանատան հետ, որն այսօր վերածվել է բարեկամության: Դեսպանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց հարգարժան տնօրեն ՝ Լուսինե Մաթոսյանին, ֆրանսերենի ուսուցչուհի  Քրիստինե Ափիցարյանին և բոլոր այն նվիրյալներին, ովքեր 20 տարի շարունակ արել են լավագույնը պրոցի զարգացման համար: 
  Երաժշտական կատարումներին հաջորդեց Մեծն Լոռեցի գրող Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռի» հեքիաթի բեմականացումը ֆրանսերեն լեզվով:  Տնօրեն՝  Լուսինե Մաթոսյանը բարձր մակարդակով դիմավորեց և ճանապարհեց բոլոր հյուրերին:



No comments:

Post a Comment