Saturday, April 20, 2024

 «Հավ մայրը և իր ճուտիկները » նման խորագիրն էր կրում Վանաձորի Սբ Սարգիսի անվան թիվ 31 մանկապարտեզի կրտսեր խմբի միջոցառումը:

Խմբի դաստիարակ Մարգարիտա Հակոբյանը իսկական ճուտիկների մոլորակի էր վերածել դահլիճը՝ սկսած ձևավորումից , ավարտված փոքրիկների հանդերձանքից։



Այս անգամ դահլիճի ձևավորման հարցում իրենց ամբողջ ներդրումն են կատարել հենց կրտսեր խմբի մայրիկները: Դաստիարակ ընկեր Մարգարիտայի մտահաղացումը իրականություն դարձրեցին խմբի շնորհալի ծնողները:


Մարգարիտա Հակոբյանը հատուկ ցանկացավ իր շնորհակալական խոսքը հղել իր սան Արեգի մայրիկին՝ Գոհար Ալեքսանյանին , ով խմբի ծնողկոմիտեն է , որը շատ արագ և սիրով արձագանքում է իր պատրաստակամ քայլերով, ինչպես նաև խմբի ծնողներին իր շուրջ համախմբելով ունենում են մեծ արդյունք:


Ծնողի խոսքերով , եթե տեսնում ես դաստիարակի նվիրական աշխատանքը և այն սերը , որ տալիս են մեր մանկապարտեզում, ինքնաբերաբար պարտավորվում ես աջակցել և գոնե նման ձևով փորձում քո երախտիքը հայտնել դաստիարակին և այն բոլոր մարդկանց , որ աշխատում են մեր մանուկների հոտ:

Փոքրիկները մի փոքր խառնված իրենց կերպարից, հուզմունքով մեզ հրամցրեցին երաժշտական դաստիարակ ընկեր Անուշի սովորեցրած երգերը : Իսկ Հավ մայրիկը փորձում էր ամեն հարցում լինել հովանի իր ճուտիկներին:

Ինչպես միշտ տնօրեն Սուսաննա Գրիգորյանը իր խոսքում նշեց , որ ապրում ենք այս լույս բալիկների շնորհիվ : Եվ միշտ իր աղոտքներում խաղաղություն է խնդրում ամենաբարձյալից , որ մեր սերունդը ապրի կապույը և խաղաղ երկնքի տակ :
























































No comments:

Post a Comment