Thursday, November 16, 2023

Աշնանային թագուհին քամու ուղեկցությամբ հյուրընկալեց Վանաձորի Սբ Սարգիսի անվան թիվ 31 մանկապարտեզի ամենափոքրիկներին:
Կրտսեր խմբի մանուկները վեր էին ածվել աշնանային գունագեղ տերևների, իսկ իրենց սիրելի դաստիարակ ընկեր Մարգարիտան նրանց ներկայացրեց, թե որքան գունագեղ ու բերքառատ են աշնան ամիսները :


Մանուկներին հորդորեց շատ միրգ և բանջարեղեն ուտել, որ չհիվանդանան:
Դաստիարակի հետ միասին երեխաները ծանոթացան նրանց օգտակարության մասին:

Ընկեր Մարգարիտան երեխաների օգնությամբ հողի տակից հանեց մեծ շաղգամը , որը ամբողջ հեքիաթի ժամանակ ալեհեր այգեգործները փորձում էին հանել:
Սա փոքրիների առաջին միջոցառումն էր և դաստիարակ Մարգարիտա Հակոբյանին շատ է օգնել մանկապարտեզի հոգեբան Արփինե Մովսիսյանը :

Իսկ երեխաների շատ սիրելի Արմինե մորաքույրը նրանց տալիս է մայրական հոգատարություն և մեծ սեր:

Անզուգական դաշնամուրի ղողանջների ուղղեկցությամբ մանուկները երգեցին ,, Բարով եկար ոսկեղեն աշուն ,, երգը , այնուհետև պարեցին, իսկ այդ ամենը նրանց սովորեցրել էր մեր սիրելի երաժշտական դաստիարակ ընկեր Անուշը:









No comments:

Post a Comment