Wednesday, October 18, 2023


ԱՇՆԱՆ ՆԿԱՐ

Դաստիարակ՝ Լիանա Վարդանյան
Դեղին մատիտ առա,
Նկարեցի աշուն՝
Տերևներով առատ,
Տերևներով նախշուն:
Կարմիր մատիտ առա,
Նկարեցի աշուն՝
Խնձորներով առատ,
Ու դեղձերով նախշուն:
Կանաչ մատիտ առա,
Նկարեցի ծիլեր՝
Ու ծիլերի վրա
Ամպի ճերմակ թելեր:
Առա կապույտ մատիտ
Եվ իմ աշնան վրա
Նկարեցի չվող
Կռունկների երամ:
Ու սև գույներով հետո

Նկարեցի երկիր,
Ափսոս, որ չունեի
Ուրիշ տեսակ ներկեր:
Հազար գույնի մատիտ
Ինչպե՞ս ես ճարեի,
Որ պատկերը աշնան
Լրիվ նկարեի:

Դաստ օգնական ՝ Լիանա Մարկոսյան





























































































































 

No comments:

Post a Comment