Tuesday, September 12, 2023

Սիրելի Վանաձորի թիվ 2, 24, 28, 31 և 41 մանկապարտեզի սաներ : Դուք այն սերունդն եք , որ ես Ձեզ նկարում եմ   3 տարեկանից դեռևս մանկապարտեզում: Այսօր մուտք դրեցիք ինձ հարազատ կրթօջախ: 

Եվ այսօր Ձեր առաջին ուսուցիչն է իմ աղջկա առաջին ուսուցչուհին ՝ Հերմինե Մուրադյանը: 













ՍԻՐԵԼԻՆԵՐՍ, ես իմ աղջկա կայուն գիտելիքի համար պարտական եմ դասվարին ,իսկ ձեզ հորդորում եմ սովորել շատ լավ ,որ ձեր ծնողները ապրեն այն հպարտության զգացումը , որ ես եմ ապրում իմ աղջկա յուրաքանչյուր հաղթանակի ժամանակ:

Հարգելի ծնողներ շնորհավորում եմ բոլորիդ , որ ընտրել եք ճիշտ մանկավարժի և դարձել եք դպրոցականի մայր: Շատ ծանր և դժվար ճանապարհ է , բայց տարիներ անց կքաղեք այդ պտուղները, վստահեցնում եմ ձեզ: Կանաչ ճանապարհ գիտելիքի այս մեծ աշխարհում , Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանի աշակերտներ:








































No comments:

Post a Comment