Sunday, August 6, 2023

                       ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԸ


 

Հասավ մարզկենտրոն Վանաձոր և ի ուրախություն բոլորին՝   Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց:

Հավեսին սենյակի գաղափարը առաջացել է դեռևս 7 տարի առաջ: Այն իրականություն է դարձել ,, Հայ Ձմեռ Պապ ,, բարեգործական հիմնադրամի բարերարների  անմիջական օգնության շնորհիվ:


Ծրագիրը հիմականում սահմանամերձ գյուղերի դպրոցների երեխաների օրն է գունեղ  դարձնում: «Հավեսին սենյակների ցանց»  ծրագրով 5 հարթակ  է բացվել Տավուշի մարզի Վազաշեն, Վայոց Ձորի մարզի Խաչիկ, Արարատի մարզի Զորակ, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղերում ևԱրմավիրի թիվ 10 ներառական դպրոցում: Սահմանամերձ գյուղերի Հավեսին սենյակների՝ թագավարակի և պատերազմի պատճառով դանդաղած աշխատանքներն այժմ վերագործարկման փուլում են։

Այս անգամ  բարեգործական կազմակերպությունը համագործակցեց Մոդեսթ ֆլայ արթ» կազմակերպության հետ :  Եվ քանի որ բարերար Իռեն Ծատուրյանը բնիկ վանաձորցի է և հենց այս դպրոցն են հաճախել իր տատիկն ու պապիկը ,    նկարչուհին որոշեցի իր ներդրումն ունենալ հարազատ կրթօջախում:

Հավեսին սենյակը  այն կրեց  երջանկահիշատակ Եղիսաբեթ և Սարգիս Ծատուրյանների անունը։


Ըստ Իռեն Ծատուրյանի խոսքերի նա պատրաստ է  նկարչական խմբակի մանկավարժի հետ անցկացնել վարպետաց դասեր , որ այս դպրոցի աշակերտները լինեն գրագետ արվեստագետներ: 

Իռենը նաև նկատել էր դպրոցի սաների  արվեստին մոտ լինելը, քանի որ միջանցքում փաքցված էին աշակերտների ձեռքի աշխատանքները, որոնք  չվրիպեցին նկարչուհու աչքից:

Պաշտոնական մասից առաջ Իռենը իր ամուսնու և դուստրերի հետ կահավորեցին , բոլոր անհրաժեշտ գույքը տեղադրեցին և դպրոցի մանկավարժների օգնությամբ պատերին փակցերցին իր իսկ աշակերտների ձեռքի աշխատանքները: Ներկա աշակերտներին խոստացավ , որ ցուցահանդեսները կլինեն շարունակական:










 «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմենուհի Պետրոսյանը համառոտ ներկաներին ներկայացրեց բարեգործական հիմնադրամի անցած ճանապարհը , դժվարությունները և միաժամանկ հիացմունքի խոսքեր հղեց Վանաձորի թիվ 9 հիմն. դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանին՝ պատրաստակամ լինելու և այս լուսավոր Հավեսին սենյակը ունենալու համար ջանքեր չխնայելու համար:

Ֆիլմերի շարքերի մջոցով ներկաները ծանոթացան ծրագրի գործունեության մասին:

Իսկ դպրոցի աշակերտների մի խումբ, չնայած ամառային արձակուրդներին, ներկա էին այս գեղեցիկ արարողությանը և անհամբեր սպասում են նոր ուսումնական տարվա գալուստին , որպեսզի և՛ նկարեն, և՛ ստանան բարերաների կողմից տրամադրված նվերները









Արմենուհի Պետրոսյանը, Իռեն Ծատուրյանը իրենց հետ տարան երեխաների աչքերի փայլը, իսկ Անահիտ Վարդանյան ուրախ է , որ այս դժվար օրերին նման լուսավոր ծրագիր մտավ իր դպրոց: 




































Հուլիսի 31 . 2023 թ


No comments:

Post a Comment