Saturday, May 27, 2023

Լուսինե  Շեկոյանը  իր  առաջին  դասղեկական  դասարանի՝ 9-րդ ,,Բ,, -ի աշակերտներին ճանապարհեց դեպի ավագ դպրոց:


Լուսավոր, վերանորոգված դահլիճում հնչեց 9-րդ ,,Բ,, դասարանի Վերջին զանգը: Աշակերտները իրենց երախտիքի խոսքերը հղեցին դասվարին: 

9տարի առաջ այս երեխաներին դպրոց ընդունեց տնօրեն Կարինե Աթոյանը , անցումային շրջանը անցկացրեց տնօրեն Կարինե Մարգարյանը, իսկ նոր կյանք ճանապարհեց նորանշանակ տնօրեն Նաիրա Բարիկյանը:

Աշակերտների հուզիչ գեղեցիկ խոսքերից հետո հնչեցին հայկական երգն ու պարը և շնորհակալական խոսքերը  բոլոր այն ուսուցիչներին ովքեր մի կաթիլ թեկուզ գիտելիք են տվել նրանց: 

Սիրելի դասղեկը, ով աշխատում է Վանաձորի թիվ 20 դպրոցում արդեն 7 տարի, իր առաջին դասղեկական դասարանում նաև դասավանդել է աշխարհագրություն և առարկայից բացի նրանց նաև տվել է կյանքի դասեր:

Վերջին զանգի դահլիճային արարողությունից հետո դպրոցի բակում կատարվեց տողանի արարողություն: Հնչեցին 2022-2023ուստարվա բոլոր ասպարեզներում առաջընթաց ունեցած աշակերտների անունները: Այնուհետև կատարվեց ծաղիկների զետեղման արարողություն հերոսների պուրակում: Բակում դպրոցի 9-րդ ,,ա,, եվ ,, Բ ,, դասարանների դասղեկների կողմից հնչեց 2023 թվական ուստարվա ավարտի վերջին զանգը:

Վերջում ընկեր Շեկոյանը իր երեխաների հետ խաղաղության փուչիկներ բարձրացրեց օդ՝ ի նշան  խաղաղ պատանեկության:

Ֆոտոշարքը և տեսաֆիլմը Միլենա Մանուկյանի:




















































































No comments:

Post a Comment