Sunday, February 26, 2023

 2022 թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ ԿԳՄՍՆ կազմակերպել էր <<Քո գիտությունը դպրոցում>> միջոցառում, որի նպատակն էր իրականացնել հանրակրթության ոլորտում դպրոցականների մոտ գիտության ոլորտի նկատմամբ հետաքրքրության խթանում, գիտական մտածողության զարգացում, հարգանքի ու ակնածանքի ձևավորում դեպի գիտություն, ձևավորել սեր դեպի գիտական աշխատանք ու գիտություն, ընդլայնել գիտական ոլորտում աշակերտների

ճանաչողության սահմանները։

Այս միջոցառման սահմաններում <<Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում նոյեմբերի 11-ին հյուրընկալել էին ՀՀ ԿԳՄՍՆ <<Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց>> ՊՈԱԿ տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բնագիտութան ակադեմիայի պրոֆեսոր, ՀՀ մանկավարժա-հոգեբանական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ վաստակավոր մանկավարժ, ՎՊՀ քիմիայի և կենսաբանության ամբիոնի դասախոս Արմեն Ծատուրյանին, իսկ նոյեմբերի 16-ին քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՎՊՀ քիմիայիև կենսաբանության ամբիոնի վարիչ Արմինե Ղազարյանին: Մեր բանախոսները դպրոցի աշակերտներին ներկայացրեցին գիտական գործունեության անցած ճանապարհը, այն նորույթները որոնք նրանք բերել էին իրենց գիտական գործունեության ընթացքում և պատասխանեցին աշակերտների բազմաբնույթ հարցերին:













No comments:

Post a Comment