Wednesday, October 19, 2022

 Օրերս Վանաձորի Սարգիս Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջի գրադարանը բացեց իր դռներոը արդեն իսկ նորոգված, լուսավոր պահոց սրահում: 




Վերանորոգումը իրականացվել է  գրականագետ-մատենագիր, թարգմանիչ ,գրող ,հրապարակախոս խմբագիր,դասախոս,ազգային հասարակային գործիչ  Հովսեփ Նալբանդյանի միջոցներով:

Տնօրենը ներկաներին ներկայացրեց բոլոր խնդիրների մասին: Պարոն Նալբանդյանը խոստացավ ,որ գարադարանին կնվիրի համակարգիչներ:
















Տնօրեն ՝ Տաթև Փնջոյանը բարձր մակարդակով ընդունեց հյուրերին : Քոլեջի ուսանողները   մուտքի մոտ աղ ու հացով դիմավորեցին հյուրերին , այնուհետև կտրեցին գրապահոցի ժապավենը  :

Պարոն Հովսեփ Նալբանդյանը քոլեջին նվիրեց 450 կտոր գիրք:









Հյուրերից շատերը հեղինակի մակագրությամբ ստացան  նվեր  գրքեր:
 
Դահլիճում հնչեց ազգային  երգ ու պար, քոլեջի ստեղծման պատմությունն ու անցած ուղին: 
























Այնուհետև տիկին Փնջոյանը  գրադարանի բոլոր աշխատակիցներին հանձնեց ծաղիկներ և շնորհակալագիրներ: Շնորհակալագրի արժանացավ հայոց լեզվի և գրականության դասախոս Աննա Խառատյանը և փոխտնօրեն Ռոզա Բաղդասարյանը:










Միջոցառամանը ներկա էին ՎՊՀ պրոֆեսոր Վանո Եղիազարյանը,քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վարդան Բաղդասարյանը, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Տիգրան Թադևոսյանը, Վանաձորի թիվ 28 մանկապարտեզի տնօրեն Ժաննա Պետունցը, Սարգիս Թևոսյանի դուտրեր Լալա և Անահիտ Թևոսյաններն և նրա հարազատները:




Ի դեպ գրադարանում ջրագիծ քաշելու և համապատասխան պայմաններ ստեղծելու գործում աջակցել է քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վարդան Բաղդասարյանը:



Ввод

Анна


No comments:

Post a Comment