Saturday, June 11, 2022

 ,,ՎԵՐՆԱՏՈՒՆ,, ՝ ՎԵՐՆԱՏԱՆԸ

Տարներ առաջ Վանաձոր քաղաքի  անկյուներից մեկում  Վահրամ Բաղդասարյանի նախաձեռնությամբ բացվեց ,, Վերնատուն,, ռեստորանային համալիրը: Տարիների ընթացքում այն զարգացավ և ստեղծվեցին բազում աշխատատեղեր հենց վանաձորիցիների համար:


Հունիսի 11-ին համալիրի տարածքում բացվեց  ,,ՎԵՐՆԱՏՈՒՆ,, ՝ ՎԵՐՆԱՏԱՆԸ սրահը:

Նախաձեռնության համահեղինակներն են  պարոն Վահրամ Բաղդասարյանի տիկին մանկավարժ-հոգեբան Աննա Տեր- Մովսիսյանը և  մանկավարժ, բանասեր Գայանե Անտինյանը :Գողտրիկ սրահում տիրում էր թումանյանական ոգին:
























Միջոցառումը սկսվեց  Գուգարաց թեմի բարձրաշնորհ առաջնորդ Տեր Հովնան եպս. Հակոբյանի օրհության խոսքով և տերունական աղոթքով:

Բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնեց Աննա Տեր- Մովսիսյանը ՝ ավելացնելով ,որ այն ծառայելու է գրական միջոցառումների , մտավորականության հետ հանդիպումների համար: Եվ իհարկե ներկաները կճաշակեն  ,, Վերնատուն ,, գաթան, որը պատրաստելու է հենց ինքը մանկավարժ, բանասեր Գայանե Անտինյանը:

Միջոցառումը վարում էին ասմունքող Ջիվան Սարգսյանը և մանկավարժ, բանասեր Գայանե Անտինյանը: Ներկա էր Լոռվա մտավորականությունը: Հնչեցին երգեր, քառյակներ ,հուշեր և իհարկե Վերնատան ծագունաբանության մասին:

Մանրամասները տեսանյութում (շուտով ):





























































Ներկաները հեռացան դրական լիցքերով զինված և խոստովանեցին ,որ այն իրենց կբավականացնի մեկ ամիս ՝ մինչև հաջորդ հանդիպում:
11.06.2022


No comments:

Post a Comment