Saturday, April 16, 2022

 ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ է ԱՅՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ,ՈՐԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԸՆԿԵՐ ՆԱՌԱՆ.



ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ԿԱ ԼԻՔԸ ՍԵՐ ԵՎ ՆՎԻՐՈՒՄ ...









Սուրբ Հարության տոնը  Նառա Ասատրյանի ավագ խմբում

Վանաձորի Մ. Մատինյանի անվան թիվ 19 մանկապարտեզի  ավագ խմբի դաստիարակ՝ Նառա Ասատրյանը ամանոր, ՙՙ Ա ՙՙ տառի շնորհանդես, գարուն , Մեծն Լոռեցի Հովհաննես Թումանյան և այսօր արդեն Սբ Հարության տոն: Չորս ամիսների միջոցառումների շարք, որոնք մեկը մյուսին գերազանցում էին: 

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ՚

Սուրբ Հարության տոնին ընկեր Նառան մանկապարտեզի դահլիճի յուրաքանչյուր անկյուն այնպես էր ձևվաորել , որ տպավորությունը այնպիսն  էր , որ գտնվում ես ավանդական ընտանիքում ,որտեղ սեղան էր գցված բոլոր զատկական ուտեսներով , հայկական կար-կարասով միջավայրին զուգորդում էր եկեղեցին ,որի զանգերի ղողանջների ներքո բեմ են բարձրանում, մոմ վառում երեխաները :Աղոթք են բարձրացնում առ աստված և հրաշաբառ տոնի խորհուրդը ներկայացնում ներկաներին:
Դաշնակահար՝ ընկեր Արյուսակի աշխատանքը այս անգամ տարբերվում  էր նրանով, որ ամբողջությամբ ազգայինը և հոգևորն էր իշխում դահլիճում: Հիացմունքը պատել էր բոլոր ներկաներին. տնօրեն՝ Արփինե Սարիբեկյանը, բառեր չէր գտնում արտահայտելու  ընկեր Նառայի, ընկեր Գայանեի,ընկեր Արուսյակի և Աննա մորաքրոջ աշխատանքը: Հպարտությունից  փայլում էին տնօրենի աչքերը , որ հենց թիվ 19 մանկապարտեզի և հենց ընկեր Նառայի կրթած սերնդի երեխաները պատրաստ են մտնելու դպրոց : Այնքան գիտելիք, այնքան սեր , որ տալիս է ընկեր Նառան շատ ծնողների համար  երազանք է եղել իրենց մանկության տարիներին:


















No comments:

Post a Comment