Tuesday, December 28, 2021

 «Գայաննա» մարզամշակութային կենտրոն


Վանաձորի «Գայաննա» կենտրոն՝ նոր
 հասցեում, նոր խմբեր։ Պարային դպրոց-ստուդիա, հարսանեկան և ավարտական պարերի ուսուցում, տոնական առթիների շոու-ծրագրի կազմակերպում, կարատե և «Փոքրիկ Մաուգլի» մարզական ակումբ, թատերական-պարային ստուդիա, աէրոբիկա, Յոգա, Աէրոյոգա, ֆիտնես, Զումբա ակումբ, դասապատրաստում, լեզուների ուսուցում և այլն
«Գայաննա»-ն իր գործունեությամբ նպաստում է սպորտային, կրթական, մշակութային և երիտասարդական ոլորտների ակտիվացմանը, աջակցում է երեխաների, պատանիների և երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև իրականացնում է բարեգործական ծրագրեր սոցիալապես անապահով և այլ խոցելի խավերի համար։ ՀԿ-ն կազմակերպում է համապատասխան մասնագիտական ուսուցում ուսումնական, մշակութային, մարզական ստորաբաժանումներ ստեղծելու միջոցով։ Գործունեության շուրջ 18 տարիներին «Գայաննա»-ն կազմակերպել է բազմաթիվ համերգներ, փառատոներ, շոու ծրագրեր, ֆլեշմոբեր, ամանորյա միջոցառումներ հանրապետության տարբեր քաղաքներում, Կյոկուսինկայ կարատեի Հայաստանի բաց առաջնություններ, միջազգային, մարզային և քաղաքային մրցաշարեր, ամառային ճամբարներ, արշավներ, էքսկուրսիաներ, ճանաչողական այցելություններ, ազգային պարերի բարեգործական դասընթացներ, Slackline սպարտաձևի անվճար դասընթացներ, առողջ ապրելակերպը պրոպագանդող բացօթյա անվճար մարզումներ, առաջին բուժօգնության և ինքնապաշտպանության բարեգործական դասընթացներ, համաքաղաքային շաբաթօրյակներ և մաքրման աշխատանքներ, պլաստիկ շշերի խցանների հավաքում և դրանց վերամշակման միջոցով ստրիտ արտ Վանաձորում, հումանիտար օգնության հավաքագրում և հանձնում հասցեատերերին։
Ի թիվս այդ նախաձեռնությունների 2017թ.-ից միացել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական անվճար մարզումների նախագծին, ղեկավարելով վանաձորյան մարզումները։
2018թ.-ին «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման, «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ների և Վանաձորի համայնքապետարանի հետ միասին դիմել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարութան կողմից հայտարարված 2019 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին և հաղթել։






No comments:

Post a Comment