Saturday, March 28, 2020


5 TV Channel

ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 21 ՀԱԶԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ

28 мар. 2020 г.




Հեռավար կրթությունը հանրապետության բոլոր աշակերտներին հասանելի դարձնելու համար 21 հազար համակարգիչ է պետք: Հաշվարկն արել է կրթության նախարարությունը և խնդրանքով դիմում է կազմակերպություններին, քաղաքացիներին օգնել հավաքել այդ համակարգիչները: Եթե տներում ունեք չօգտագործվող համակարգիչ, վաղվանից կարող եք տանել Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց: Ընդունման կետում կնայեն, եթե տեխնիկական չափանիշները բավարար լինեն, կվերցնեն:

Այդ համակարգիչներից մեկն էլ գուցե հասնի վանաձորցի Ռիմա Ղարաբեկյանի ընտանիքին: Դպրոցական երեք երեխաների համար հեռավար կրթությունը շատ հեռվում է մնում, երբ սպառվում է հորաքրոջ աղջկա հեռախոսի փողը:



No comments:

Post a Comment