Saturday, October 5, 2019



ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ 
Վանաձորի թիվ 28 մանկապարտեզի տնօրեն՝ Ժաննա Պետունցի նախաձեռնությամբ   Ճանաչողական ուղտագնացություն դեպի Վանաձոր քաղաքի պատմամշակութային վայրեր :Ավագ խմբի սաները  եղան Կոտրած եկեղեցում ,որից հետո Սբ Աստվածածին եկեղեցում ,որտեղ մոմ վառեցին հայրենիքի խաղաղության համար և եկեղեցու Նահատակած պուրակում ծաղիկներ զետեղեցին ՝  խոնարհվելով բոլոր ժամնակաշրջաններում զոհված զոհերի հիշատակին:



Դաստիարակ Արմինե Խառատյանը , դաստիարակի օգնական Անահիտ Քոչարյանը և
 աշխատակազմի ուղեկցությամբ երեխաները եղան նաև Սբ. Սարգիս եկեղեցում մոմ վառեցին և աղոթեցին անհոգ մանկության համար:




Փոքրիկները ծաղիկներ դրեցին նաև բակում՝ Շուշիի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարին:




Տնօրեն Ժաննա Պետունցը, շատ է կարևորում նման ճանաչողական այցերը  և խոսատացավ ,որ այն կրելու է շարունակական բնույթ. ըստ տնօրենի երեխաները կլինեն քաղաքի թանգարաններում , զբոսայիգիներում  , մի խոսքով ամեն ինչ անելու է, որ թիվ 28 մանկապարտեզի սաները նախակրթարանը ավարտելուց  հետո լինեն բանիմաց,զարգացած և ուսյալ:
Հեղ Միլենա Մանուկյան
Ֆոտոշարքը Նարեկ Մանուկյանի



No comments:

Post a Comment