Tuesday, December 4, 2018







ՄԵՐ ԽՈՍՔԸ ԳՈՐԾ Է 
Հավատա՛,Վստահի՛ր,Պահանջի՛ր
Կարախանյան էդիկ Քվեաթերթիկ 11համար 7




Դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցության ռեյտինգային թեկնածուներից Էդիկ Կարախանյանը ներկայացնելու է Լոռու մարզը:

ՀՀ պետական և քաղաքական գործիչը իր ողջ կյանքը նվիրել է գաղափարախոսական պայքարին ու մեծ գործունեություն ծավալել քաղաքականության մեջ:

Արմատներով պարնեցի, Վանաձորում մեծացած քաղաքական գործիչը տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելուց հետո, աշխատել է տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում, իսկ 2002 թվականին Վանաձորում ընտրվել ավագանու անդամ: Այստեղ նա մշտապես պետական ատյանններին է հասցրել ժողովրդի ձայնը, նրանց կողմից բարձրացրած խնդիրներին փորձել գտնել լուծում:

2006թվականին Էդիկ Կարախանյանը ծանոթանալով Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրին ու դրույթներին, իրեն հոգեհարազատ համարելով, որոշում է համալրել կուսակցության շարքերն ու միանալ ժողովրդի բարօրությանն ուղղված ծրագրերին: Արդյունքում 2007 թվականից ստանձնում է կուսակցության «Գուգարք» տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնը։

Այդ ժամանակից մինչ օրս Էդիկ Կարախանյանը, ի տարբերություն մյուսների, երբեք ու երբեք չի դավաճանել իր որդեգրած սկզբունքներին ու գաղափարախոսությանը, մշտապես եղել է կուսակցության կողքին ու պայքարել ի շահ ժողովրդի: Իր անձնվիրության, ծառայասիրության, սկզբունքայնության ու պատասխանատվության բարձր արժանիքների շնորհիվ դարձել օրինակ շատերի համար:

Այդ արժանիքները չի վրիպել և ոչ մեկի աչքից: 2009 թ. հուլիսի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ:
Իսկ 2011 թվականին բարեխիղճ ու հետևողական աշխատանքի արդյունքում դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։ 2012-ին էլ մտահոգվելով իր հարազատ Վանաձորում եղած բազում անլուծելի խնդիրներով, որոշում է իր թեկնածությունն առաջադրել որպես Վանաձորի քաղաքապետի թեկնածու:

Այսօր էլ լավագույնս տեղյակ լինելով վանաձորցիների հոգսերի ու խնդիրների մասին, ցանկություն ունի դրանք հասցնել ԱԺ: Այդ պատճառով էլ անդավաճան մնալով իր սկզբունքներին, առաջադրել է իր թեկնածությունը՝ որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության ռեյտինգային թեկնածու ու ընտրապայքարի մեջ մտել: Ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ Կարախանյանը նախ կոչ է անում ժողովրդին նախ ծանոթանալ տվյալ թեկնածուի նախընտրական ծրագրերին, ապա նոր միայն որոշում կայացնել: <Մենք ոչ թե ձայն ենք խնդրում, այլ վստահության քվե>,-ասում է նա:

Իսկ <Բարգավաճ Հայաստան> կուսակցության նախագահ, թեկնածու Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումների ժամանակ որոշվել է, որ հաղթանակի դեպքում կուսակցությունը զարգացման ծրագրեր կսկսի իրականացնել նաև Լոռու մարզում,
այնպես որ անզեն աչքով անգամ նկատելի կլինեն մարզում կատարվելիք փոփոխություններն ու մարզի իրական բարգավաճումը:


No comments:

Post a Comment