Thursday, October 4, 2018

Սիրելի ուսուցիչնե՛ր,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Շնորհակալ եմ Ձեզ, որ բազում դժվարությունները չեն կարկամեցնում Ուսուցիչ վեհ կոչումը արժանավայել կրելու Ձեր հաստատուն կամքը:
Իմ առանձնահատուկ ակնածանքը Ձեր նկատմամբ՝ Մանկավարժի կոչումը կրող անձանց հանդեպ, երբե՛ք, երբե՛ք չի խամրելու: Դուք միշտ ու բոլոր ժամանակներում, անկախ նրանից որտեղ կլինեմ ես, ինձ համար բացառիկ առաքինի Մարդիկ եք հանդիսանալու՝ ի դեմս իմ առաջին ուսուցչի, ուսուցիչների ու բոլոր այն մանկավարժների, որոնց հետ առնչվելու ու ընկերանալու բացառիկ պատիվ եմ ունեցել:
Մաղթում եմ, որ անհոգ լինեք, հեռու՝ Ձեր աշխատանքի բնական հունը խաթարող բոլոր տեսակի խութերից և մշտապես լծված լինեք Ձեր առաքելությունն ի կատար ածելու պատասխանատու ո
ւ պատվաբեր գործին, այն է՝ մատաղ սերնդին կրթելուն ու դաստիարակելուն, նրանց հոգու մեջ իսկական հայրենասերի ոգի սերմանելուն: 
Դա մեզ այսօր անհրաժեշտ է օդ ու ջրի պես…

2017 թվական   (անձնական արխիվից)


































No comments:

Post a Comment