Monday, August 6, 2018



Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան թիվ3 հիմնական 


դպրոց



Դասվարներ

 Նարինե Բարոյանը  և Լուսինե Մկրտչյանը բանիմացպրպտող ստեղծագործող ուսուցիչներ ենՆրանք չեն բավարարվում միայն դասագրքերովայլ բազմակողմանի մոտեցում են ցուցաբերում դասավանդմանը և ուսուցանվող թեմաներինԱնընդհատ օգտագործում են նորանոր մոտեցումներձևեր ու մեթոդներ՝ որոնք նպաստում են  խոր ու  ամուր գիտելքիների ապահովմանը:
Աշակերտը  նրանց  դասերի ընթացքում ազատ և անկաշկանդ է իր ուսումնական գործունեության մեջԻնքնուրույն ստեղծագործում էառանց վախենալու արտահայտում իր կարծիքներըառաջարկություններ անում որևէ հարցի կամ գործունեության վերաբերյալ: 

Նարինե Բարոյան Դասվար













Լուսինե Մկրտչյան Դասվար





Դպրոցի պատմությունը

 
Երևան նահանգի Մեծ Ղարաքիլիսա գյուղում /այժմյան Վանաձոր քաղաքում/1853 թվականի աշնանը ուսումնասեր Կարապետ քահանա Տեր- Պետրոսյանի ջանքերով բացվում է առաջին դպրոցը: Այն իր բնույթով եկեղեցական-ծխական էր: Դպրոցի առաջին ուսուցիչն էր Ներսեսյան դպրոցի շրջանավարտ Հակոբ Շահինյանը Նորաստեղծ դպրոցը սեփական շենք չուներ, ուսումը կազմակերպվում էր տնակներում: 1856թ. ՏերԿարապետի խնդրանքով դպրոցի խնամակալությունը հանձնվում է Ղարաքիլիսայում պետական ծառայության մեջ գտնվող եղբայրներ Գևորգ և Միքայել Խանզադյաններին, վերջիններս ծնունդով ջալալօղլեցի/ստեփանավանցի/ էին: Նրանք իրենց սեփական միջոցներով կառուցում են մեկ սենյակ, կահավորում և վճարում են ուսուցչի աշխատավարձի մի մասը: Դպրոցի կարիքները հոգալու և աշխատանքները կազմակերպելու նպատակով 1862թ. հաստատվում է հոգաբարձության՝ աշխարհիկ չորս անձից, թեև դպրոցի կյանքը տնօրինում էին հոգևորականները: Հոգաբարձուների, հոգևոր հայրերի և ուսումնասեր առանձին մարդկանց ջանքներով նյութական միջոցներ են հավաքվում, և կառուցվում է դպրոցական շենք, որը գտնվում էր Տաքացուցիչների գործարանի տարածքում: Դպրոցի կառուցումն ավարտվում է 1879թ: Ելնելով անհարաժեշտությունից՝ հոգաբարձուները և քահանա Կարապետ Տեր- Պետրոսյանը միջնորդում են Էջմիածնի կաթողիկոսին՝ երկսեռ դպրոցը միասեռ դարձնելու և բացելու օրիորդաց առանձին դպրոցԿաթողիկոսի հրամանով 1879թ. Մեծ Ղարաքիլիսայի եկեղեցական-ծխական դպրոցի հիմքի վրա բացվում է օրիորդաց դպրոցը, որը տեղավորվում է հանգանակության միջոցներով կառուցված նորակառույց շենքը: Ղարաքիլիսայի առաջին դպրոցում դասավանվում էր կինոագիտություն. հայոց լեզու, թվաբանություն, գծագրություն, ռուսաց լեզու, երգեցողություն, վայելչագրություն, ձեռագործ: Այդ տարիներին դպրոցում արդեն սկսել էր դասավանդել Խորեն Տեր-Խանզադյանը: Նա ավարտել էր Ներսեսյան դպրոցը և 1868 թվականին հրավեր էր ստացել միաժամանակ և՛ իր ծննդավայր Ղարաքիլիսայից, և՛ Բաքվից: Խորեն քահանան ընտրել էր ծննդավայրի դպրոցը ծաղկեցնելու ուղին: Նա, լինելով ծխական դպրոցի առաջին 40 աշակերտներից մեկը, իր հուշերի մեջ նշում է, որ այդ դպրոցն իր ուսուցման մեթոդներով և կարգ ու կանոնով իրենից ներկայացնում էր տերթոդիկյան տիպի կրթարան: Նա իր աշխատանքն ուղղում է դպրոցի բարեփոխմանը: Փետրագրիչը փոխարնվում է երկաթյա գրիչով, դպրոցում վերացվում է ծեծը:



1912թ. հրդեհվում է դպրոցի շենքը: Դպրոցական նոր շենքի հարցը լուծվում է բարեհաջող: Եղբայրներ Սողոմոն և Ալեքսանդր Աբովյանները իրենց սեփական շենքը նվիրում են դպրոցին: Շենքը բաղկացած էր 16 սենյակից: 1912 թվականին դպրոցը գործում էր հնգամյա ուսուցմամբ: Օրորդաց դպրոցն արդեն վերամիավորվել էր արականին: Դպրոցում աշխատում էր տասնմեկ ուսուցիչ, որոնցից մեկը Ներսեսյան դպրոցի շրջանավարտ էր: Դպրոցի ավագ ուսուցիչն էր Հայկ Ամատունին: Պաշտոնավարում էին Արսեն Տեր-Սիմոնյանը, Գարեգին Սիսակյանը, Խորեն Տեր-Խանզադյանը, տիկին Աննա Խանզադյանը և ուրշներ: 1924թ. մարտ ամսին՝ Հովհ.Թումանյանի մահվան տարելիցի օրը, քաղաքի առաջին աստիճանի աշխատանքային դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է դպրոցը կոչել Մեծ լոռեցու՝ Հովհ.Թումանյանի անունով: Դիմում խնդրանք է ներկայացվում լուսժողկոմատ: Խնդրանքն ընդունվում է, և 1924 թվականից դպրոցը մինչև օրս կրում է Ամենայն հայոց բանաստեղծի անունը: 1925-26 ուսումնական տարում դպրոցն արդեն ուներ 20 դասարան և 285 աշակերտ: Աշխատում էր 21 ուսուցիչ:
 1936-37 թթ. դպրոցը դարձավ միջնակարգ: 1938 թվականին դպրոցի մի ճյուղը առանձնանալով՝ կոչվելով<<օրինակելի>> և հետագայում դարձավ ինքնուրույն և <<օրինակելի>> կոչման շնորհիվ կոչվեց առաջին դպրոց/այն այժմյան առաջին դպրոցի հիմնաքարն էր/: 1944-45 թթ. դպրոցները բաժանվեցին արական և իգական բաժինների: Թումանյանական դպրոցը դարձավ արական: Այդ բաժանումը պահպանվեց մինչև 1954թվականը: Դպրոցը դարձյալ դարձավ երկսեռ: Աբովյանի կողմից նվիրված դպրոցական շենքն օգտագործվել էր մինչև 1954 թվականը: Այդ թվականից դպրոցը տեղափոխվեց այժմյան մանկավարժական ինստիտուտի շենք: 1970-71 ուստարվանից դպրոցը նորաբնակեցվեց: Այն նորակառույց շենքը, որ մինչ այժմ Հովհ.Թումանյանի դպրոցի վերջին հանգրվանը դարձավ, ուներ երկու մասնաշենք: Երկրորդ մասնաշենքը շահագործման հանձնվեց 1976 թվականին: Դպրոցն իր ծաղկումն ապրեց հատկապես տնօրեն Ալեքսանդր Մելիքյանի օրոք: Նրա գործի արժանի շարունակողները դարձան հետագայում Միհրադ Օդաբաշյանը և Սեյրան Քալանթարյանը: 1988 թվականին բնության աղետը խաթարեց դպրոցի կյանքը: Ուսուցումը շարունակվեց վրաններում, ապա՝ տնակային շինությունում:2001 թվականին դպրոցի ուսուցիչները և աշակերտները վերադարձան վերանորոգված շենք: 2002թ-ից դպրոցում գործում է ՊՈԱԿ-ի խորհուրդը, որի նախագահ է ընտրվել Հովհաննես Թադևոսյանը, ով մինչ օրս ղեկավարում է այն: Խորհուրդը միշտ աջակից է եղել դպրոցում կազամակերպվող բոլոր միջոցառումներին, առավելագույնս խթանել է ուսուցիչների և աշակերտների կրթական մակարդակը բարձրացնելու գործընթացին: 2003 թվականին մեծ շուքով և ոգևորությամբ դպրոցի տնօրեն Ա.Ծատուրյանի գլխավորությամբ նշվեց դպրոցի հիմնադրման 150-ամյակը:
2013թ. դպրոցի ուսուցիչների ջանքներով և փ/տնօրեն Կարինե Նիգոյանի գլխավորությամբ նշվեց դպրոցի 160-ամայկը: 2015թ. ապրիլ ամսից դպրոցի ղեկավարությունն է ստանձնել երիտասարդ, բանիմաց, աշխարհագրության գիտությունների թեկնածու Հեղինե Կոստանյանը, ում ղեկավարությամբ ուսուցիչները պատվախնդիր աշխատանքով նպաստում են դպրոցի բարեկեցիկ ապագայի կերտմանը:





No comments:

Post a Comment