Thursday, March 22, 2018

Հոգեւոր բաց դաս՝ Հաղարծինում

Օրերես Տավուշի մարզի Ներքին Ծաղկավանի միջն. դպրոցի և Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի սաները ուխտի էին Հաղարծնում: 

 Այս երկու դպրոցների միջև 2014 թվականից համագործակցության հուշագիր է կնքվել :
Այցելություններ պատմամշակութային վայրեր, զորամասեր, համատեղ ռազմահայրենասիրական միջոցառումներ, հեռավար դասեր (տեսակապի միջոցով), ժամանցներ, հետաքրքիր ծանոթություններ. ահա այն ամենն, ինչ իրականացնում են երկու դպրոցները միասին:
Հետաքրքիր և ուսուցողական համագործակցության մտահղացումը վերոնշյալ դպրոցների տնօրեններին է՝ Դավիդ Յոլչյանի (Ծաղկավանի միջն. դպրոցի տնօրեն) և Գագիկ Էմինյանի (Վանաձորի թիվ 13 ավագ դպրոց):
Ահավասիկ այս հերթական համատեղ միջոցառումը որոշվեց իրականացնել Հաղարծնում (ավելի ստույգ՝ Հաղարծնի վանքում), համատեղ դաս անցկացնելու՝ «Ուսմունք աղոթքի մասին» թեմայով:
Ուխտագնացության հոգևոր դասն անցկացրեց Ներքին Ծաղկավանի դպրոցի կիրակնօրյայի դասավանդող ուսուցիչ Մհեր Պետրոսյանը:
Ներկաներն օրհնություն ստացան Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանից, իսկ Տեր Արիստակես Վարդապետ Այվազյանը երեխաների հետ հետաքրքիր զրույց ունեցավ Քրիստոնեական դաստիարակության այլ թեմաներով: Իր խոսքով հանդես եկավ նաև Տավուշի Կիրակնօրյա դպրոցների համակարգող Վոլոդյա Բալասյանը:
Երեխաների համար օրն անցավ յուրատեսակ մթնոլորտում, որովհետև այն ներկայացնում էր բոլորովին այլ միջավայր, նոր ծանոթություններ: Նրանք հաղորդակցվեցին բնությանը, և որ օրվա ամենակարևոր խորհուրդն էր՝ հոգևոր սնունդ ստացան Հաղարծնի վանքի սուրբ կամարների տակ:
Վերջում սաները, կազմակերպիչների և այլ ուխտավորների հետ միասին, Հաղարծնի հացատանը ճաշակեցին Մեծ Պահքին հատուկ ուտեստներ:
Այս համագործակցությունը չափազանց օրինակելի և ուսանելի է: 


Опубликовано: 21 мар. 2018 г.Գալստյան կիրակիի նախորդ օրը Տավուշի հոգևոր կենտրոնում՝ Հաղարծին վանքում Վանաձորի թիվ 13 ավագ և Տավուշի մարզի Ծաղկավան համայնքի դպրոցների սովորողները մասնակցեցին համատեղ բաց դասի:

Ծաղկավանի և Վանաձորի աշակերտների այցը Հաղարծին վանական համալիր

Опубликовано: 19 мар. 2018 г.
Հագեցած օրը շարունակվեց Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում, ծանոթացան TUMO կենտրոնին, նրա ընձեռած հնարավորություններին, այնտեղ գործող գրադարանին: Օրը ավարտվեց ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ աշակերտները իրազեկվեցին բանկային համակարգին և գործառույթներին, շրջեցին դրամի պատմական թանգարանում, ծանոթացան Կենտրոնական բանկի բոլոր նախագահների կենսագրություններին:Այս հերթական միջոցառումը ևս միտված էր մատաղ սերնդի կրթության և դաստիարակության զարգացմանը:

No comments:

Post a Comment