Monday, February 20, 2017

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԶԵՐՎՆԵՐ» ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 
Վանաձորի մասնաճյուղի ղեկավար ԱՇԽԵՆ Ասոյանը կազմակերպել էր մրցաշար նվիրված 
Հայոց բանակի 25 ամյակին
ֆոտոշարքը ԼԻԼԻԹ ՅՈԼՉՅԱՆ


Երկրապահ կամավորների միության Լոռու մարզի վարչության 20 երիտասարդ երկրապահներ մասնկցել են սեղանի թենիսի անհատական մրցումների: ԱռաջնությունըՀայոց բանակի կազմավորման 25 ամյակի առիթով կազմաերպել էր «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԶԵՐՎՆԵՐ» ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐԻԿազմակերպության ղեկավար Աշխեն Ասոյանը նկատում է, որ սեղանի թենիսի մրցույթը ինքնանպատակ  չէ: 

Նախաձեռնությունը ոչ միայն տոնական շշունչ է հաղորդում օրվան, այլև պատանի երկրապահներին հնարավորություն է տալիս իրենց շարային քայլքից ու հրաձգային վարժություններից զատ՝ զբաղվել նաև այս մարզաձևով: Նա հույս է հայտնում, որ այս համագործակցությունը շարունակական  բնույթ կստանա:





Պատանի և երիտասարդ երկրապահների սեղանի թենիսին այս  մորցույթին մասնակցում են  10 աղջիկ և 10 երիտասարդ: Նրանց գնահատմամբ՝ միջոցառումն անցնում է հագեցած և հետաքրիր: Իրենց տեսակետն արտահայտելով՝ երիտասարդները առաջաիկայում նմանատիպ միջոցառումներին դարձյալ մասնակցելու ցանկություն հայտնեցին: ԵԿՄ փոխ նախագահ Գագիկ Մալխասյանը ևս ողջունեց Աշխեն Ասոյանի նախաձեռնությունը:

Թենիսի մրցույթի արդյունքումմ իհարկե եղան նաև հաղթողներ, ովքեր <Աշխատանքային ռեզերվներ> մարզական կազմակերպության նախագահի կողմից պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:



No comments:

Post a Comment