Saturday, December 17, 2016

Հպարտանում ենք ....
Ամենալավագուն ֆիլմի շարքի  իմ ֆիլմի ամենամեծ գնահատականը
մոր այս հայացքն է















Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Կողբի գեղարվեստի դպրոցում կազմակերպվեց տեսաֆիլմի ցուցադրություն կողբեցի զինվոր Պավել Գագիկի Աբովյանի մասին, որի ժամանակ ներկա էին  3բանակային կորպուսի զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, լրագրողներ, Կողբի համայնքապետ Ա. Աղաբաբյանը, համայնքապետարանի աշխատակազմը, ավագանին, մանկավարժական կոլեկտիվներ, մշակութային և այլ հասարակական գործիչներ, ինչպես նաև զինվորի ընտանիքը: 
Կորպուսի հրամանատար պարոն  Խաչատուրովի խողմից Շնորհակալագրեր  ստացան դպրոցի տնօրենը, համայնքի ղեկավարը եվ Պավել Աբովյանի մայրը նման զինվոր բանակին տալու համար:
Գեղեցիկ  միջոցառումը ուղեկցվեց հուզական տրամադրություններով, պատմող ֆիլմի ոգևորությամբ, գովեստի խոսքերով և ամփոփվեց զինվորի և իր մայրիկի անակնկալ հանդիպումով:
Հ.Գ. 
Շնորհակալ եմ 3 բ /կ հրամանատար պարոն Խաչատուրովին ,որ  տվեց հնարավորություն նկարահանել այս ֆիլմը ՝<< Ամենալավագույնը>>
,որը ոգևորում է յուրաքանչյու հայ զինվորին  և բարձրացնում է մարտական ոգին տեսելով իր կյանքում ամենահարազատ մարդու՝ ՄՈՐ հուզմունքը...դա տեսել և ապրել էր պետք...
Շնորհակալ եմ բոլոր խանգառող և օգնող մարդկանց:ԵՍ ստացա ամենամեց գնահատականը ՝ դա իմ հանդիսատեսի աչքերը լցված լի հուզմունքն էր:


Շնորհակալ եմ Կողբ համայնքի ղեկավարից միջցառումը բարձր մակարդակով կազմակերպելու ,ինչպես նաև մասնագիտացվաց հանդիսկանի հրավիրելու համար:
Շատ զգացվաց եմ իմ Գործընկերոջ անկեղծ կարծիքը լսելու համար:
Համբերատար իմ հետ աշախատակիցներ Գևորգ Դերձյանինց ,որը օգնեց հերոսիս ճիշտ ներկայացնելու գործում և Կարապետ Չոբանյանին ումից սովորեցի կարելին և չի կարելին ՊՆ-ում :

ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ ԾՆԱԾ 
ՄԱՅՐԵՐԻ ԱՌՋԵՎ ԵՎ ՀՊԱՏ ԵՄ ,ՈՐ ՈՒՆԵՆՔ ԱՅԴՊԻՍԻ ՈՒԺԵՂ ՄԱՅՐԵՐ
16.12.2016
Ֆոտոշարքը Կարապետ Չոբանյանի 

Պավլիկ Աբովյանին, ինչպես բոլոր զինվորներին, տանը սպասում են գրկաբաց


 Առաջինն իմ տունն ու մորս եմ պաշտպանում, հետո նոր հայրենիքս. Զրույց զինվորի հետ

No comments:

Post a Comment