Wednesday, October 14, 2015

Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է,այլ նրա համարոր այն քոնն է 



Վանաձորի թիվ 33  ՆՈՒՀ-ում երեխաները  դաստիարակվում են հայրենասիրական  ոգով: Հայրենիքին նվիրված բանաստեղծություններ, երգեր, հայկական պարեր. երեխաներն այս ամենը սովորում են  մանկապարտեզում և  միջոցառումներին  կազմ-պատրաստ  են ներկայանում :   Թիվ 33 ՆՈՒՀ-ում անցկացվեց միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 24 ամյակին: Ավագ խմբի երեխաները  զինվորական համազգեստով,  օրհներգի ներքո, խրոխտ քայլերով ներկայացան հանդիսատեսին:  Անկախ Հայաստանի փոքրիկ զավակները բանաստեղծությունների միջոցով արտահայտեցին, թե որքան թանկ է հայրենիքն իրենց համար:  <<Բազե>> և <<Արծիվ>>  թիմերը` երկուսն էլ մարտական էին տրամադրված. հետաքրքիր, ուսուցողական  խաղ-մրցույթների  միջոցով հանդիսատեսին ապացուցեցին, որ արի են ու փոքր տարիքից գիտեն ցանկացած խնդիր ինքնուրույն  լուծել: Եռագույնը պատկերեցին  ներկերով ու թղթերով, Հայաստանի ու Արցախի քարտեզները ևս կարճ ժամանակում կարողացան ստանալ:  Վանաձորի թիվ 33  ՆՈՒՀ-ի տնօրեն Գայանե Սարգսյանը, դաշնակահար Գայանե Գալոյանը, դաստիարակ  Սյուզաննա  Հովհաննիսյանը, դայակ Աննա Բարսեղյանը,  ողջ աշխատակազմը, ծնողներն ու հյուրերը դիտում և հիանում էին երեխաների անմիջական ելույթով:  Հայրենիք  բառի  նշանակությունն այս փոքրիկներին  սովորեցնողներն արժանի են մրցանակի, պատվոգրի. պատվոգրերի արժանացան Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը, քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Լիդա Զարգարյանը և թիվ 33 ՆՈՒՀ-ի   տնօրեն Գայանե Սարգսյանը: Ծնողների խոսքով` բարձր են գնահատում վերջիններիս դերը իրենց երեխաների կրթման ու դաստիարակման կարևոր գործում, քանզի համոզվեցին, որ հայի ոգին երեխաների մեջ շատ ամուր է:
Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար,  որ այն մեծ է,այլ նրա համար, որ այն քոնն է :
Հեղ . Անի Աղաջանյան 
Լուսանկարները Լիլիթ Յոլչյանի
6.10.2015



No comments:

Post a Comment