Monday, June 8, 2015

Հաճելի անակնկալ վանաձորցիներին

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը և Spider System ինտերնետ մատակարարող ընկերությունը հաճելի անակնկալ են մատուցում վանաձորցիներին: Այսօրվանից սկսած Հայքի հրապարակում գործում է շուրջօրյա անվճար Wi-Fi ինտերնետային կապ: Աշխատանքներին աջակցել է համայնքի ավագանու անդամ Արմեն Մատինյանը: Նախատեսվում է առաջիկայում շուրջօրյա անվճար Wi-Fi կապով ապահովել նաև Արցախ պուրակը: lorinews.am-ի տեղեկություններով Spider System ընկերությունը արդեն իսկ քաղաքապետարանի հետ պայմանավորվածխություն է ձեռք բերել քաղաքի առավել մարդաշատ ևս մի քանի զբոսայգիներ ապահովել անվճար Wi-Fi ինտերնետով: Սա դեռևս սկիզբն է, հաճելի անակնկալները վանաձորցիներին շարունակվում են: Lorinews.am

No comments:

Post a Comment