Tuesday, December 30, 2014

Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը տեղի ունեցավ համակարգչային սենյակի բացման արարողությունը

  Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տունն այսուհետ կունենա համակարգչային կենտրոն, դասասենյակ, որի ստեղծմանը մեծապես աջակցել է Համաշխարհային բանկը` մշակույթի տանը նվիրելով 11 համակարգիչ: Սենյակի կահավորմանն աջակցել է քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Վերանորոգված, կահավորված սենյակում անցկացվելիք դասընթացների կարևորության մասին խոսեցին քաղաքապետ Սամվել Դարբինյանը և Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան տնօրեն Ասատուր Սողոյանը: Քաղաքապետը նշեց, որ մշակույթի տանը վերջին մեկ տարվա ընթացքում կատարված բարեփոխումներն իսկապես ողջունելի է, քանզի մշակույթի տունն ամեն ինչ անում է թաղամասի երեխաներին մշակութային կյանքին առավել մոտ կանգնեցնելու համար: Մշակույթի տան տնօրեն Ասատուր Սողոյանն իր խոսքում նշեց, որ ժամանակն էր, որպեսզի մեկ տասնյակից ավելի խմբակներին գումարվեր ևս մեկ` համակարգչային խմբակ: Ասատուր Սողոյանը հայտնեց, կուսուցանվեն համակարգչային տարբեր ծրագրեր, ցանկացողները կարող են գրանցվել և ընդլայնել համակարգչային գիտելիքների պաշարը:


No comments:

Post a Comment