Saturday, June 8, 2013





Օգնություն ԼՄ Ստեփանավանի տարածաշրջանի 3 համայնքներին
Այս տարի մայիսի վերջին կարկուտից զգալի վնաս են կրել Լոռու մարզի  Ստեփանավանի տարածաշրջանի  Ագարակ, Լեջան և Ամրակից համայնքները:
 Ագարակ համայնքն ունի 305 հա վարելահող ,որից տուժել են 100 հա  կարտոֆիլի և 180 հա  ցորենի ցանքսատարածությունները:
 200 տնտեսություն ունեցող Լեջան համայնքի  կարտոֆիլի և ցորենի  550 հա հողատարածքներից տուժել է 250հա: Իսկ Ամրակից համայնքի 110 հա  տուժել են 45հա կարտոֆիլի դաշտերը և տնամերձ այգիների բանջարանաբոստանային կուլուրաները: Երեք համայնքներում ստեղծվել են հատուկ հանձնոժողովներ, որոնք հաշվարկել են վնասի չափը և Լոռու մարզպետարանին ներկայացրել տուժած բնակիչներին որոշակի օգնություն ցույց տալու առաջարկություն -ծրագիր: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը դիմել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին խնդրանքով, որ հնարավորությունների սահմաններում օգնեն տուժած գյուղացիներին: Հարցը քննարկվել է <<Տաշիր>> հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում և այսօր Կ. Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը և Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը շրջայց կատարեցին նշված համայնքներում` տեղում լսելով գյուղացու ցավը:
 Հիմնադրամի շնորհիվ երեք համայնքների 700 գյուղատնտեսների անվճար կտրամադրվի ազոտական պարարտանյութ: Ցորենի ցանքսատարածքների տերերին էլ, որպես օգնություն, հիմնադրամը պարտավորվել է վճարել հողի հարկը:
  Կարեն  Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը հավաստեց, որ ինչ խոստացել են արվելու է 100 -ով և պարարտանյութը բաժանելու ժամանակ պետք է աշխատակազմից մարդ լինի և ժողովրդի լեզվով ասած ԽԾԲ տարբերակը չի գործելու:
Գյուղատնտեսների խոսքով այսպես շարունակել հնարավոր չէ, անհրաժեշտ է կառավարության  ուշադրությունն  ու աջակցությունը և խնդրում են պատկան մարմիներին մտածել հակակարկտային կայանների տեղադրման մասին :


Լիլիթ Յոլչյան
Լուսանկարը հեղինակի























Այս լուսանկարի հեղինակ Կարեն Արշակյանն է
(շնորհակալություն)

Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի

No comments:

Post a Comment