Tuesday, May 7, 2013

Եկենք խոսենք անգլերեն

Վանաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցի դահլիճը բազմամարդ է: Հավաքվել են մասնակից լինելու Անգլերեն խմբակի ուսուցչուհի Մանե Մեհրամյանի նախաձեռնած «Եկեք խոսենք անգլերեն» խորագրով միջացառմանը: Բեմում 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտներն են: Պատրաստվել ու ներկայանալ այսքան մարդկաց այդքան էլ դյուրին չէ, բայց այս անգամ նրանք լիովին հաջողվել է գեղեցիկ ու յուրահատուկ միջոցառում իրականացնել: Միջոցառմանը ներկա էր դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կազմը, անգլերեն լեզվի ուսուցչուհիներ, որոնք ներկայացնում էին քաղաքի տարբեր դպրոցներ, «Վանաձոր և քույր քաղաքներ» բարեգործական ՀԿ-ի նախագաըհ, անգլիախոսների միության նախագահը:
Խորհրդանշական փաստ է, երբ սերնդե սերունդ փոխանցվող գիտելիքն իր շղթայական կապն ունի: Թիվ 2 դպրոցում սովորել և դասավանդել է մեծանուն ուսուցչուհի Վեներա Ոսկանյանը, որն էլ իր սուրբ պատգամն է հանձնել Սոֆյա Քալանթարյանին: Երիտասարդ խոստումնալից ուսուցչուհի Մանե Մեհրաբյանը նշեց, որ կլինի անգլերեն լեզվի ուսուցանման հաստատված ամուր ավանդույթի շարունակողը և իր շնորհակալությունը հայտնեց 2-րդ դպրոցի ներկայիս անգլերենի ուսուցչուհուն:
Միջոցառման ընթացքում հնչեցին անգլերեն լեզվով երկխոսություններ, Մեծ Բրիտանիայում ծնված տարբեր ոլորտներ ներկայացնող հայտնի մարդկանց մասին հակիրճ տեղեկություններ: Տոնական օրն ավելի բազմախորհուրդ դարձավ գունավոր էլֆեր բեմականացմամբ, որոնց առաքելությունն էր իրենց վրձնահարվածներով գունագեղել բնությունը: Կապուտ էլֆը հիվանդ է ձևանում, սակայն տեսնելով բնության զարթոնքը ինքն էլ շտապում է երկինքը կապույտ ներկելու:
<Ձեր կյանքում թող միշտ գույներն ու իրենց երանգներն անպակաս լինեն>, - իր խոսքում նշեց անգլերեն լեզվի խմբակավար Մանե Մեհրաբյանն ու մաղթեց բոլորին մոգական գույների ներդաշնակություն կյանքում:
  ՄԻջոցառման ավարտին բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով: 
Մանե Մեհրաբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն Մարիետա Մադոյանին պատրաստակամ վերաբերմունքի և աջակցության համար:




No comments:

Post a Comment