Սպիտակի թիվ 1 հատուկ դպրոցն ակնկալում է բարերարների աջակցությունը (տեսանյութ) | 168 Ժամ
Սպիտակում 90-ականներին հիմնադրված թիվ մեկ հատուկ դպրոցում
նախկինում սովորում էին երկրաշարժի հետևանքով երկկողմանի ծնողազուրկ,
սոցիալապես անապահով, նաև` հաշմանդամ երեխաներ։ Հետագայում այն
մասնագիտացավ մտավոր թերզարգացած երեխաների խնդիրների ուղղությամբ:
Ներկայում հաստատությունն ունի 6-20 տարեկան շուրջ 132 սան, նրանցից 60-ի
համար դպրոցը գիշերօթիկ է։ Սպիտակ քաղաքի ու հարակից 20 գյուղերի
երեխաներին սպասարկող կրթօջախում աշխատում են հատուկ մանկավարժներ,
հոգեբան, սոցիոլոգ, լոգոպեդ:
Դպրոցի տնօրեն Համեստ Խաչատրյանի խոսքով` մանկավարժների հարցում իրենք հետևողական են. բոլորն ունեն համապատասխան կրթություն, հասկանում են երեխաների բազմաբնույթ խնդիրները և նրանց հետ համակողմանի աշխատանք են տանում: Նպատակը երեխաներին կյանքին ինտեգրելն է: «Եղել են երեխաներ, որ անգամ խոսել չեն իմացել, հիմա շատ լավ խոսում են, գրում և կարդում», – պատմում է տնօրենը:
Դպրոցում անցնում են հանրակրթական ծրագրով նախատեսված բոլոր առարկաները: Անհրաժեշտության դեպքում ամեն երեխայի հետ անհատական աշխատանք է կատարվում:
Ամերիկայի հաշմանդամ երեխաների Ս. Ծնունդ բարեգործական կազմակերպության շնորհիվ դպրոցում մարզադահլիճ է կառուցվել, 2 լողասենյակ և ննջարան: Այդուհանդերձ, դպրոցը բազմաթիվ խնդիրներ ունի: Առաջնային է ջեռուցման հարցը, դպրոցին անհարժեշտ են նաև ննջարաններ և աշխատանքի ուսուցման դասասենյակ:
Մինչ այժմ որևէ մեկից օգնություն չեն խնդրել, բայց դպրոցը բարերարների օգնության կարիք ունի: Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:
Լիլիթ Յոլչյան
Սպիտակ-Երևան

67x10 Ban
No comments:
Post a Comment